Կլոդ Ադրիան Հելվեցիուս
Կլոդ Ադրիան Հելվեցիուս (հունվարի 31, 1715-դեկտեմբերի 26, 1771), Ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ, 18-րդ դարի ֆրանսիական բուրժուական հեղափոխության գաղափարախոս:
Ծնվել է Փարիզում արքունական բժշկի ընտանիքում: Ավարտել է հրեական քոլեջը: Մինչև 1751 թվականը զբաղեցրել է գլխավոր վաճառականի պաշտոնը: Ոգեշնչվելով հակաֆեոդալական տրամադրություններով ` նա մտերմացավ Մոնտեսքյոյի և Վոլտերի հետ, որոնց ազդեցությամբ գրեց իր վաղ աշխատանքները: 1751 թ. Հելվեցիուսն իրեն ամբողջովին նվիրեց գիտությանը: Նա հանդիսանում էր Դենի Դիդրոյի և Հոլբախի խմբակի անդամ: Նրա "Խելքի մասին"(1758 թ.) աշխատանքն ուղղված էր ֆեոդալական կարգերի, կրոնի, եկեղեցու հիմքերի դեմ, որն առաջացրեց ռեակցիոն շրջանների ցասումը: Աշխատանքը շուտով արգելվեց իշխանությունների կողմից և այրվեց: Հետագայում այդ գրքի հիմնական մտքերը զարգացվեց Հելվեցիուսի կողմից իր իսկ "Մարդու, նրա մտավոր ունակությունների և դաստիարակության մասին"(1773 թ.) աշխատության մեջ: Հելվեցիուսը Ջոն Լոկի սենսուալիզմին հաղորդել է բացարձակ մատերիալիստական բնույթ: Զգացողությունը նրա կողմից դիտվում է որպես մարդու զգացական օրգանների վրա արտաքին առարկաների ազդեցության արդյունք և մարդկային գիտելիքների միակ աղբյուր: Հելվեցիուսը գտնում էր, որ աշխարհը մատերիական է, անվերջանալի ժամանակի և տարածության մեջ, գտնվում է անընդհատ շարժման մեջ: Նա ագնոստիցիզմի հակառակորդ է և ապացուցում է, որ անսահման են մատերիական աշխարհի ճանաչողության մեջ մարդկային ինտելեկտի հնարավորությունները: Հելվեցիուսը սուր քննադատության է ենթարկում հոգու անմահության, աշխարհի ստեղծման, Աստծո գոյության մասին իդեալիստական գաղափարները: Առաջնորդվելով իր ժամանակի առաջադեմ փիլիսոփայական գաղափարներով` այնուամենայնիվ Հելվեցիոսը մնաց մետաֆիզիկայի սահմաններում: Հելվեցիուսը քննադատում է մարդկանց բնածին ինտելեկտուալ ունակությունների անհավասարությունը, որը հիմք էր հանդիսանում ֆեոդալական հասրակարգի: Նա պնդում էր, որ մարդիկ ունեն հավասար մտավոր կարողություններ, իսկ նրանց հոգեկան և բարոյական կերպարի տարբերությունները բացատրում էր այն միջավայրով, ուր նրանք դաստիարակվել են: Հելվեցիուսի ուշադրության կենտրոնում են սոցիալական-քաղաքական, սոցիլոգիական և գեղագիտական պրոբլեմները: Ի տարբերություն Մոնտեսքյոյի և Վոլտերի, որոնք համաձայնության եզրեր էին փնտրում արիստոկրատիայի հետ, Նա առաջ քաշեց ֆեոդալական հարաբերությունները և սեփականությունը վերացնելու պահանջը: Մերժելով Ռուսոյի էգալիտարիզմը` Հելվեցիուսը գտնում է, որ պետությունը պարտավոր է թուլացնել սեփականության անհավասար բաշխումը: Նա անընդունելի է համարում կառավարման հանրապետական ձևը մեծ պետությունների համար և իր սոցիալ-քաղաքական հայացքների իրագործումը կապում է աբսոլյուտիզմի հաստատման հետ, որի մեջ նա տեսնում է բուրժուադեմոկրատական բովանդակություն: Նրա սոցիոլոգիական հայացքները ներառում են մտորումներ հասարակական կյանքում նյութական պայմանների դերի կարևորության մասին: Հելվեցիուսը եսասիրությունը համարում է հասարակության զարգացման շարժիչ ուժ և եսասիրության մասին ուսմունքի մեջ ընդգծում էր մարդու պայքարի գաղափարը կենսական պահանջմունքների բավարարման համար: Դրա հետ միասին նա նշում է արդյունաբերության մեծ նշանակությունը: Այս գաղափարները Հելվեցիուսին դարձրին 18-րդ դարի ամենախոր մտածողներիզ մեկը: Հելվեցիուսը կարևորում է սոցիալական միջավայրի դերը: Նա գտնում է, որ սոցիալական կյանքը որոշվում են ընդհանուր առմամբ մարդու գիտակցությամբ: Մեծ է նրա դերը գեղագիտության զարգացման գործում: Նա սուր քննադատության է ենթարկում ոչ միայն կրոնական, այլև սպիրիտուալիստական գեղագիտությունը: Իր աշխատություններում մեծ տեղ է գրավում բարոյական պատկերացումների փորձնական ծագման ապացույցները և դրանց պայմանավորվածությունն անհատի շահերով: Անհատի շահերը Հելվեցիուսը զուգակցում է հասարակական շահերի հետ: Հելվեցիուսի գործունեությունը մեծ ազդեցություն ունեցավ ֆրանսիական բուրժուական հեղափոծության գաղափարական նախապատրաստման գործում, ինչպես նաև հիմք հանդիսացավ 19-րդ դարի առաջին կեսի ուտոպիական սոցիալիզմի գաղափարական նախապատրաստման համար:
Մեջբերումներ [խմբագրել]
- Աշխարհում չկա մի բան, որն ավելի արժանի լինի հարգանքի, քան խելքը;
- Ամենախիզախ պետությունը այն է, որտեղ ամենից լավ է պարգևատրվում արիությունը և ամենից ուժեղ է պատժվում վախկոտությունը:
- Ազնիվ լինելու համար հարկավոր է հոգու ազնվությանը միացնել լուսավոր խելքը: Նա, ում մեջ միավորված են բնության այդ տարբեր շնորհները, միշտ ղեկավարվում է հասարակական օգուտի կողմնացույցով:
- Միայն ընկերոջ ձեռքը կարող է սրտիցդ հանել փշերը:
- Մարդու բնավորության ու խելքի մասին դատելու ճիշտ միջոցը նրա կողմից գրքերի ու բարեկամների ընտրությունն է: