Ջոն Լոկ
Ջոն Լոկ (անգլերեն` John Locke; 1632 թ օգոստոսի 29, Ռինգթոն, Սոմերսեթ, Անգլիա — 1704 թ. հոկտեմբերի 28, Էսեքս, Անգլիա), բրիտանացի մանկավարժ և փիլիսոփա, էմպիրիզմի և ազատականության ներկայացուցիչ, աջակցել է սենսուալիզմի տարածմանը: Նրա գաղափարները մեծ ազդություն են թողել էպիստեմոլոգիայի և քաղաքական փիլիսոփայության զարգացման վրա: Լայնորեն ճանաչված է որպես Լուսավորչական դարաշրջանի ազդեցիկ մտածողներից մեկը: Լոկի նամակները ազդեցություն են թողել Վոլտերի և Ռուսոյի, շոտլանդացի մտածողների և ամերիկյան հեղափոխականների վրա: Նրա գաղափարների ազդեցությունը զգացվում է նաև ամերիկյան Անկախության հռչակագրում:
Բովանդակություն |
Լոկի փիլիսոփայական հայացքները [խմբագրել]
Կարելի է առանձնացնել Լոկի փիլիսոփայական ուսմունքի վեց հիմնական դրությներ.
- Մեր ողջ իմացությունը ձեռքբերովի է, մարդկային հոգին մաքուր տախտակ է (tabula rasa), որի վրա կյանքի ընթացքում դրոշմվում են մեր գաղափարները` ըստ յուրաքանչյուրի փորձի:
- Գաղափարները ծագում են արտաքին զգայությունից և ներքին ռեֆլեքսներից: Մեր զգացմունքներն ու կրքերը ևս մարդու վրա ազդում են միայն որպես գաղափար:
- Մարդու հոգու մեջ ներթափանցող ամեն մի ընկալում գաղափար է:
- Գոյություն ունեն իրերի առաջնային (առարկայական) ու երկրորդական (ենթակայական) որակներ:
- Վերացական ընդհանուր գաղափարներն իրենց մեջ չեն ներառում եզակի գաղափարների որակները:
- Նյութական սուբստանցի գաղափարը վերացական գաղափար է:[1]
Լոկի քաղաքական հայացքները [խմբագրել]
- Մարդու բնական վիճակը լիակատար ազատությունն ու հավասարությանն է իր կյանքի և ունեցվածքի տնօրինման պայմաններում: Դա խաղաղության և բարյացակամության վիճակ է: Բնության օրենքը ցուցում է խաղաղություն և անվտանգություն:
- Բնական իրավունքը մասնավոր ունեցվածքի, իր աշխատանքի և աշխատանքի արդյունքների իրավունքն է:
- Սահմանադրական միապետության և հասարակական դաշինքի կողմնակից է:
- Քաղաքացիական հասարակության և իրավական ժողովրդավարական պետության տեսաբան է (թագավորի և ազնվականության օրենքի առջև հաշվետու լինելու կողմնակից):
- Առաջինն առաջարկեց իշխանությունների` օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի բաժանման սկզբունքը:
- Պետությունը ստեղծված է բնական իրավունքների (ազատություն, հավասարություն, ունեցվածք) և օրենքների (խաղաղություն և անվտանգություն) երաշխավորման համար, այն չպետք է ոտնձգություն անի այդ իրավունքների վրա, պետք է այնպես կազմակերպվի, որպեսզի բնական իրավունքները հուսալի կերպով երաշխավորվեն:
- Զարգացնում էր ժողովրդավարական հեղափոխության գաղափարները: Լոկը արդարացի և անհրաժեշտ է համարում մարդու բնական իրավունքների և ազատությունների դեմ ոտնձգություններ կատարող բռնապետական իշխանության դեմ ժողովրդի հեղափոխությունը:
Քաղվածքներ
.Չկա ավելի մեծ կոպտություն, քան ուրիշին ընդհատելը նրա ելույթի ժամանակ:[1]
.Ստեղծեք քիչ օրենքներ, բայց հետևեք, որ դրանք կատարվեն:[2]
.Ոչ ոքի դեռևս չի հաջողվել այնքան խորամանկ լինել, որ թաքցնի իր այդ հատկությունը:[3]
Լոկի հիմնական աշխատությունները [խմբագրել]
- Նամակ հանդուրժողականության մասին (A Letter Concerning Toleration) (1689).
- Փորձ մարդկային ըմբռնողության մասին (Essay Concerning Human Understanding) (1690)
- Քաղաքացիական կառավարման մասին երկրորդ երկը (The Second Treatise of Civil Government) (1690).
- Որոշ մտքեր դաստիարակության մասին (Some Thoughts Concerning Education) (1693).
Հղումներ [խմբագրել]
- ↑ Տե'ս` Վարդան Ազատյան «Դեյվիդ Հյում. կասկածի ու համեստության սահմանագծին» առաջաբանը` Դեյվիդ Հյում, Հետազոտություն մարդկային ըմբռնողության վերաբերյալ, Երևան, 2003, էջ XIII-XIV
Արտաքին հղումներ [խմբագրել]