Միխայիլ Լոմոնոսով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Լոմոնոսով
Lomonosovportrait.jpg
(քիմիկոս, բնախույզ)
Բնագիր ԱԱՀ՝ Михаи́л Васи́льевич Ломоно́сов
Ծննդյան օր՝ նոյեմբեր 19, 1711
Ծննդավայր՝ Լոմոնոսովո (Ռուսաստան)
Վախճանի օր՝ ապրիլի 15, 1765
Վախճանի վայր՝ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան)

Միխայիլ Լոմոնոսով (ռուս՝ Михаи́л Васи́льевич Ломоно́сов, ծնվ. 1711, նոյեմբեր 19 (8), գ. Դենիսովկա (այժմ՝ Լոմոնոսովո), Ռուսաստանի Արխանգելսկի մարզ, մահ. 1765, ապրիլի 15 (4), Սանկտ Պետերբուրգ) — ռուս գիտնական, բնախույզ Միխայիլ Լոմոնոսովը ձևակերպել է բնության մեջ մատերիայի (նյութի) և շարժման (էներգիայի) պահպանման սկզբունքը։ 1755 հիմնել է Մոսկվայի պետական համալսարանը, որը հետագայում կոչվել է նրա անունով։

1731 ընդունվել է Մոսկվայի Սլավոնա — հունա — լատինական ակադեմիան, ապա սովորել Կիևի Հոգևոր ակադեմիայում և Սանկտ Պետերբուրգի ակադեմիական համալսարանում։ 17361741 Գերմանիայում ուսանել է քիմիա և մետաղաձուլական գործը։

1748 Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի կից հիմնադրել է քիմիական լաբարատորիա, մշակել նյութի կառույցի ատոմամոլեկուլային ուսմունքը և հաստատել, որ ջերմությունը պայմանավորված է մասնիկների (կորպուսկուլներ) շարժումով։ Բացատրել է մի շարք օգտակար հանածոների, այդ թվում նաև նավթի, գազի, քարածխի առաջացումը։

Նա զբաղվել է նաև աստղագիտությամբ (հայտնաբերել է Վեներայի մթնոլորտը), ֆիզիկայի (բացատրել է կայծակի ու հյուսիսափայլի երևույթները) զանազան հարցերով նախագծել և պատրաստել մի շարք օպտիկական սարքեր։

Նա նպաստել է նաև ռուս գրական լեզվի զարգացման, նրա գիտական ուսումնասիրության հիմքի ստեղծմանը, զբաղվել ռուս ժողովրդի պատմության հարցերով, նկարչությամբ և մասնավորապես խճանկարչությամբ։ Նրա խճանկարներից հայտնի են «Պետրոս 1 դիմանկարը» և «Պոլտավայի ճակատամարտը» մոնումենտալ աշխատանքները։

Եղել է Սանկտ Պետերբուրգի, Շվեդիայի և Բոլոնիայի ակադեմիաների ակադեմիկոս, երկրում լուսավորության և գիտության զարգացման ջատագով։

Լոմոնոսովի անունով են կոչվել Ատլանտյան օվկիանոսում ջրի ենթամակերևութային հակահոսանքները և ստորջրյա լեռնաշղթան Հյուսիսայի սառուցյալ օվկիանոսում։

[խմբագրել] Աղբյուրներ

  • Դպրոցական մեծ հանրագիտարան:Գիրք 1, հատոր 1:Երևան 2009, էջ 406։
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով