Դենի Դիդրո

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Դենի Դիդրո
Louis-Michel van Loo 001.jpg
Ամբողջ անուն Դենի Դիդրո
Denis Diderot
Ծնունդ 1713 Հոկտեմբերի 5, Լանգր
Մահ Հուլիսի 31, 1784 (70 տարեկան)


Դենի Դիդրո (1713 Հոկտեմբերի 5, Լանգր – 1784 Հուլիսի 31, Փարիզ) ֆրանսիացի փիլիսոփա, մատերիալիստ, գրող, արվեստաբան, էնցիկլոպեդիստների ղեկավար։ Ծնվել է Լանգրե քաղաքում՝ արհեստավորի ընտանիքում։ Մի քանի տարի տեղական քոլեջում սովորելուց հետո տեղափոխվում է Փարիզ և սովորում այնտեղ։ Տոգորվելով հակաֆեոդալական տրամադրություններով՝ անցնում է ազգային շարժման կողմը, որը ղեկավարում է բուրժուազիան, որն էլ ուղղված էր իշխանության և պալատական հոգևորականների դեմ։ Այդ ժամանակ Դիդրոն գրում է իր վաղ «Փիլիսոփայական մտքեր» աշխատությունը, որն արգելվեց և այրվեց փարիզյան պառլամենտի հրամանով։ 1749 թվականին լինելով մատերիալիստ և աթեիստ՝ ձերբակալվեց և բանտարկվեց Վենսենյան ամրոցում՝ վտանգավոր մտքեր տարածելու համար։ Դուրս գալուն պես, նա ձեռնարկում է էնցիկլոպեդիայի աշխատանքը, որը կոչվում էր «Գիտության, արվեստի և արհեստի էնցիկլոպեդիա»։ Այն ուներ խիստ հակաֆեոդալական ուղղվածություն, որում շարադրված էին բուրժուական աշխարհայացքի հիմքերը։ Էնցիկլոպեդիայի աշխատանքներին մասնակցել են նաև Շառլ Լուի Մոնտեսքիոն, Ֆրանսուա Վոլտերը, Դալամբերը և ուրիշներ։ Չնայած Դիդրոյին անընդհատ հետևում էին, նրան 20 տարի պահանջվեց գիրքն ավարտելու համար։


[խմբագրել] Արտաքին հղումներ

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքը ունի քաղվածքների հավաքածո, որոնք վերաբերում են՝


Commons-logo.svg
Վիքիպահեստում կան նյութեր հետևյալ թեմայով՝