Ալեքսեյ Վեսելովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Վեսելովսկի
Алексей Веселовский
Ծնվել էհունիսի 27 (հուլիսի 9), 1843
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էնոյեմբերի 25, 1918(1918-11-25) (75 տարեկան)
Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունգրականագետ, թատերագետ, գրականության պատմաբան, թարգմանիչ, համալսարանի դասախոս և գրականագետ
Հաստատություն(ներ)Մոսկվայի պետական համալսարան և Մոսկվայի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտԳրականության պատմություն[2] և գրականագիտություն[2]
Ալմա մատերՄոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2]
Հայտնի աշակերտներՆիկոլաձ Չուլկով
Ամուսին(ներ)Alexandra Veselovskaya?
Երեխա(ներ)Յուրի Վեսելովսկի
ՀայրQ117377790?

Ալեքսեյ Նիկոլաևիչ Վեսելովսկի (ռուս.՝ Алексей Николаевич Веселовский, հունիսի 27 (հուլիսի 9), 1843, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] - նոյեմբերի 25, 1918(1918-11-25), Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան[1]), ռուս գրականագետ, պատմաբան։ Համընդհանուր գրկականության պատմության դոկտոր, Մոսկվայի համալսարանի և Լազարյան ճեմարանի դասախոս (1881 թվականից)։ Ակադեմիկոս Ա․ Ն․ Վեսելովսկու եղբայրը։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բանասիրական ֆակակուլտետը (1863)։ Աշխատել է արտասահմանում (1863-1866 թթ., Գերմանիա, Ավստրո-Հունգարիա), ուսումնասիրել գրականություն, թատրոն և երաժշտություն։ 1876-1888 թվականներին նա դասավանդել է Մոսկվայի օրիորդաց բարձրագույն դասընթացներում։ 1906 թվականին ընտրվել է ԳԱ պատվավոր ակադեմիկոս։ Իր հիմնական հետազոտությունները Ալեքսեյ Վեսելովսկին նվիրել է արևմտաեվրոպական գրկականության պատմությանը։ Նրա մենագրությունները, կենսագրական և պատմական ակնարկները հագեցած են փաստական հարուստ նյութով։ Մշակութապատմական դպրոցի և պատմահամեմատական գրականագիտության ներկայացուցիչներից է։ Վերջինիս բնորոշ գծերը հատկապես դրսևորվել են նրա «Արևմուտքի ազդեցությունը ռուս նոր գրականության վրա» (1883) գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]