Գրականագիտություն
Գրականագիտություն — գեղարվեստական գրականության զարգացումն ու առանձնահատկություններն ուսումնասիրող գիտություն։ Գրականագիտությունը, բացահայտելով գրականության գեղարվեստական արժեքները, ձգտում է ազդել գրականության զարգացման վրա։ Գրականագիտությունն իր անվանումն ստացել է 20-րդ դարի սկզբներին, բայց ծագում է Պլատոնի, Արիստոտելի ժամանակներից։[1]
[խմբագրել] Գրականագիտության բաժինները
Գրականագիտությունն ունի երեք հիմնական բաժին`
Գրականագիտությունն ունի նաև օժանդակ բաժիններ` տեքստաբանություն, մատենագիտություն, թարգմանության տեսություն և այլն։
Սրանք տարբեր նպատակներով ու տարբեր կողմերից են մոտենում մոտենում գրանյութի ուսումնասիրությանը, սակայն փոխարդարձաբար լրացնում են իրար գրականության հետազոտման գործում։ Գրականության տեսությունը օգնում է գիտականորեն ըմբռնելու գրականության զարգացման օրինաչափությունները և իր հերթին գրական քննադատությունից և գրական պատմությունից նյութ է քաղում ընդհանրացումների համար։[1]