Դեկտեմբերի 13
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| << | Դեկտեմբեր | >> | ||||
| Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 |
| 29 | 30 | 31 | ||||
Դեկտեմբերի 13, տարվա 347-րդ (348-րդ նահանջ տարիներում) օրն է:
Դեպքեր[խմբագրել]
- 1522 – օսմանյան զորքերը գրավում են Հռոդոս կղզին։
- 1577 – անգլիացի ծովագնաց Ֆրենսիս Դրեյկն սկսում է իր շուրջերկրյա նավարկությունը Պլիմութից։
- 1754 – Օսման III-ը դառնում է օսմանյան սուլթան։
- 1862 – Ֆրեդերիկսբուրգի ճակատամարտում (ԱՄՆ Քաղաքացիական պատերազմ) Կոնֆեդերացիայի գեներալ Ռոբերտ Լին պարտութջան է մատնում հյուսիսայինների զորքերին։
- 1941 – Հունգարիան և Ռումինիան պատերազմ հայտարարեցին ԱՄՆ-ին։
- 1949 – Իսրայելի կնեսետը Երուսաղեմը հայտարարում է երկրի մայրաքաղաքը։
- 1959 – արքեպիսկոպոս Մակարիոս III-ը դարձավ Կիպրոսի առաջին Նախագահը։
- 1974 – Մալթան հայտարարվում է հանրապետություն։
- 1996 – Քոֆի Անանն ընտրվում է ՄԱԿ-ի Ընդհանուր քարտուղար։
- 2003 – Իրաքի Տիքրիտ քաղաքի շրջակայքում ձերբակալված է Սադդամ Հուսեյնը։
Ծնունդներ[խմբագրել]
- 1504 – Հռոմի Պապ Պիոս V (վ. 1572)։
- 1521 – Հռոմի Պապ Սիքստոս V (վ. 1590)։
- 1533 – Շվեդիայի թագավոր Էրիկ XIV (վ. 1577)։
- 1553 – Ֆրանսիայի թագավոր Հենրիխ IV (վ. 1610)։
- 1797 – Հայնրիխ Հայնե, գերմանացի բանաստեղծ (վ. 1856)։
- 1873 – Վալերի Բրյուսով, ռուս բանաստեղծ (վ. 1924)
- 1883 – Հակոբ Կոջոյան, հայ նկարիչ(վ. 1959)
- 1920 – Ջորջ Շուլց, ԱՄՆ Պետական քարտուղար։
Մահեր[խմբագրել]
- 1048 – Բիրունի, պարսիկ գիտնական (ծ. 973)։
- 1124 – Հռոմի Պապ Կալիստրատոս II (ծ. 1065)։
- 1204 – Մայմոնիդ, հրեա փիլիսոփա (ծ. 1135)։
- 1250 – Ֆրիդրիխ II, Գերմանիայի թագավոր (ծ. 1194)։
- 1466 – Դոնատելլո, իտալացի նկարիչ և քանդակագործ (ծ. 1386)։
- 1521 – Մանուել I, Պորտուգալիայի թագավոր (ծ. 1469)։
- 1754 – Մահմուդ I, օսմանյան սուլթան (ծ. 1696)։
- 1940 – Ստեփան Աղաջանյան, հայ դասական գեղանկարիչ և ԽՍՀՄ-ի ժողովրդական նկարիչ (ծ. 1863)։
- 1947 – Նիկոլայ Ռերիխ, ռուս նկարիչ (ծ. 1874)։