Մայմոնիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Brockhaus and Efron Jewish Encyclopedia e10 513-0.jpg

Մայմոնիդ (Maimonides) (իսկականը՝ Մոշեբեն Մայմոն) (1135-1204), հրեա փիլիսոփա։ Ծնվել է Իսպանիայում, 1165 թվականից բնակվել Եգիպտոսում, եղել պալատական բժիշկ։ Համադրելով հայտնությունը և հայեցողությունը, Աստվածաշնչի այլաբանական և Արիստոտելի ուսմունքի արաբ մտածողների մեկնաբանությունները՝ Մայմոնիդն իր ռացիոնալիզմով և հավատը հրաշքի տարրերից մաքրելու ձզտմամբ հակադրվել է կրոնական ուղղափառությանը, որի համար հալածվել է։ Մայմոնիդի «Տատանվողների դաստիարակ» (1190) երկը ազդել է ուշ սխոլաստիկայի (հատկապես Ալբերտ Մեծի և Թովմա Աքվինացու) վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png