Դոնատելլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնատելլո
Uffizi Donatello.jpg
Դոնատելլո, հուշարձան
Ուֆֆիցի պատկերասրահ
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Donato di Niccolò di Betto Bardi
Ծնվել է դեկտեմբերի 13, 1386
Ծննդավայր Ֆլորենցիա, Իտալիա
Մահացել է 1466
Վախճանի վայր Ֆլորենցիա, Իտալիա
Ազգություն Իտալիա Իտալիա
Ժանր(եր) քանդակագործություն
Գործունեություն քանդակագործ
Գործունեության տարիներ վերածնունդ
Պորտալ Portal.svg Արվեստ


Դոնատելլո (իսկական անուն-ազգանունը՝ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդի, իտալերեն` Donato di Niccolò di Betto Bardi, ծնվ. 1386, դեկտեմբերի 13, Ֆլորենցիա, Իտալիա, մահ. 1466 Ֆլորենցիա), իտալացի քանդակագործ, վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունները ֆլորենտական արվեստի գագաթներից է։ 1430 նրա կերտած «Դավիթ» բրոնզե արձանը մարդկային մերկ մարմնի առաջին պատկերումն է վերածննդի արձանագրության մեջ։

Ստեղծագործել է հիմնականում Ֆլորենցիայում, նաև Սիենայում, Հռոմում, Պադուայում։ 1420 նա զարգացրել և մշակել է «գեղանկարչական» հարթաքանդակի տիպ (գծային հեռանկարչության միջոցով ստեղծվում է տարածականության պատրանք. օրինակ՝ «Հերովդեսի խնջույքը», 1423–27)։ 1434–43 Դոնատելլոն Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու հին ավանդական ներքին ձևավորման մեջ զուգակցել է ճարտարապետությանը և քանդակագործությանը բնորոշ ձևեր՝ ստեղծելով արվեստների համադրման նոր տիպ։

1446–50 նա քանդակազարդել է Պադուայի Սանտ Անտոնիո եկեղեցու խորանը, որը վեևածննդի նմանորինակ առավել խոշոր գործերից է։ 1447–53 Պադուայում Դոնատելլոն կերտել է վերածննդի դարաշրջանի առաջին աշխարհիկ մոնումենտը՝ վարձկան հեծիալ Գատամելատի հուշարձանը։

Նրա ուշ շրջանի աշխատանքներին հատուկ է հոգևոր ընկճվածությունը (օրինակ՝ Մարիամ Մագդաղենացու արձանը, 1450)։ Նրա գործերում դրսեվորվել են վերածննդի արվեստին բնորոշ իրականության և մարդու հոգևոր աշխարհի պատկերման նոր ռեալիստական արտահայտչամիջոցներ։ Դոնատելլոի ստեղծագործական ժառանգությունը մեծապես ազդել է իտալական վերածննդի արվեստի վրա։ Այն ուսումնասիրել են Միքելանջելոն և Ռաֆայելը։

Դոնատելլոյի արվեստանոցում է ստեղծվել «Տիրամայրը մանկան հետ» հարթաքանդակը, որը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։ [1]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 2, հատոր 1, ՀՀՀ, Երևան, 2009, էջ 260