Հայաստանի ազգային պատկերասրահ
|
|
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը։ |
|
|
Այս հոդվածը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Երևանի գլխավոր պատկերասրահը, գտնվում է Երևանի Հանրապետության Հրապարակում։ Հիմնադրվել է 1921 թ։ Հավաքածուի ֆոնդերում ներկայում պահպանվում են շուրջ 25,000 կտավներ, ներկայացնելով հիմնականում հայկական և եվրոպական գեղանկարչությունը։ Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի աշխարահռչակ արվեստագետներ, ինչպիսիք են Տինտորետտոն, Օգյուստ Ռոդենը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Գուստավ Կուրբեն, Մարկ Շագալը, հայ նկարիչներից Հովհաննես Այվազովսկին, Մինաս Ավետիսյանը, Մարտիրոս Սարյանը, Հարություն Կալենցը և այլն։
Խոշորագույն պատկերասրահներից մեկն է ԱՊՀ տարածքում, իսկ հայկական գեղանկարչության հավաքածուով՝ խոշորագույնն աշխարհում։[փա՞ստ] Անդամակցում է Կերպարվեստի Թանգարանների Համաշխարային Ընկերակցությանը։
Ամեն տարի Պատկերասրահի դահլիճում կայանում է «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը։ [1]
2008-ին Պատկերասրահը ունեցել է 65 հազար այցելու։ [2] Դիլիջան և Հրազդան քաղաքներում են գտնվում Ազգային Պատկերասրահի մասնաճյուղերը։ [3]
Պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին Խորհրդային Հայաստանի կառավարության որոշումով, որպես Հայաստանի պետական թանգարանի արվեստի բաժին: Թանգարանի գեղարվեստական բաժնի կազմավորումը լուրջ բարդույթների հետ էր կապված, քանի որ այդ տարիներին Երևանում չկային ո՛չ պետական, ո՛չ էլ մասնավոր հավաքածուներ, որոնք կարող էին դառնալ նրա հիմքը: Ցուցանմուշների առաջին խումբը կազմեցին հայ նկարիչների մի քանի տասնյակ աշխատանքներ, որ գնվեցին կառավարության կողմից նույն տարի օգոստոսին Երևանում կազմակերպված կերպարվեստի ցուցահանդեսից: Բաժնի կայացման գործում վճռորոշ էին Հայաստանի Մշակույթի տան (նախկին Լազարյան ճեմարան, Մոսկվա) հարուստ հավաքածուի փոխանցումը և հայ արվեստագետների նվիրատվությունները վերջինիս: Արդեն 1925 թվականին արվեստի բաժնի 6 սրահներում ցուցադրված էին հայ, ռուս և եվրոպացի վարպետների 400 ստեղծագործություններ: 1935 թվականին բավականաչափ ընդլայնված բաժինը դարձավ ինքնուրույն կերպարվեստի թանգարան, 1947 թվականից այն վերանվանվել է Հայաստանի պետական պատկերասրահ, իսկ 1991թվականից կրում է Հայաստանի Ազգային պատկերասրահ անվանումը: Պատկերասրահի հավաքածուն, որը ստեղծվել է շատ ու շատ մարդկանց ջանքերի, անձնուրաց ծառայության, մեր հայրենակիցների նվիրվածության, օտարազգի բարեկամների ջերմ վերաբերմունքի արդյունքում, ներկայումս ընդգրկում է շուրջ 26.000 թանգարանային առարկա, որի մի մասը ներկայացվում է մշտական ցուցադրության 56 սրահներում, ինչպես նաև ժամանակավոր ցուցահանդեսների տեսքով:
Մեր ժողովրդի ներկա և գալիք սերունդները միշտ խոր ակնածանքով են հիշելու բոլոր նրանց, ովքեր առանձին աշխատանքներով և կամ ամբողջական հավաքածուներով հարստացրել են կերպարվեստի այս գանձապանը` Հակոբ Էքիզլեր (Էքիզլյան, Մոսկվա), Ռուբեն Քաթանյան (Մոսկվա), Վարվառա Քանանյան (Մոսկվա), Գրիգոր Զամբախչյան (Ռումինիա), Վարդան Բարաքյան (Ռումինիա), Տիգրան Խանքելեքյան (Ֆրանսիա-ԱՄՆ), Վահան Վահանյան (Թիֆլիս), Հայկ Աղաբեկյան (Ֆրանսիա), Ռաֆայել Խերումյան (Ֆրանսիա), Աբրահամ Ջինջյան (Ֆրանսիա), Աղասի և Ազգանուշ Դարբինյաններ (Ֆրանսիա) և շատ ուրիշներ: Հայաստանի Ազգային պատկերասրահի ցուցադրության զգալի մասը ներկայացնում է հայ արվեստը, որն ընդգրկում է հին և միջնադարյան արվեստի ուրարտական որմնանկարների, Գառնու տաճարին կից բաղնիքի հատակի խճանկարի և միջնադարյան որմնանկարների ու մանրանկարչության բարձրարվեստ վավերագրական կրկնօրինակներ, 17-19-րդ դարերի եկեղեցական գեղանկարչություն, ձեռագիր մատյանների արծաթե պահպանակ կազմեր, խաչեր և այլն: Ցուցադրությունը շարունակվում է հայ գեղանկարչության դասական (Հ. Հովնաթանյան, Հ. Այվազովսկի, Գ. Բաշինջաղյան, Փ. Թերլեմեզյան, Վ. Սուրենյանց, Ե. Նազարյանց, Վ. Մախոխյան և այլն) և 20-րդ դարի (Մ. Սարյան, Գ. Յակուլով, Վ. Գայֆեջյան, Ե. Թադևոսյան, Հ. Կոջոյան, Հ. Գյուրջյան, Է. Շահին, Հ. Զարդարյան, Է. Իսաբեկյան, Գ. Խանջյան, Մ. Ավետիսյան և այլն) մեծանուն վարպետների աշխատանքների ներկայացմամբ: Հայաստանի Ազգային պատկերասրահում նշանակալից է ռուս արվեստի հավաքածուն: Այստեղ տեղ են գտել 16-17-րդ դարերի սրբապատկերներ և 18-20-րդ դարերի նշանավոր արվեստագետների (Ֆ. Ռոկոտով, Ի. Արգունով, Ֆ. Շուբին, Ի. Ռեպին, Վ. Սերով, Մ. Գոնչարովա, Ի. Մաշկով, Ս. Կոնենկով, Վ. Կանդինսկի, Մ. Շագալ և այն) աշխատանքներ: Արտասահմանյան արվեստի սրահներում ցուցադրությունը սկսվում է հին աշխարհիª Եգիպտոսի և Հունաստանի մշակույթից: Այստեղ ներկայացված են 14-20-րդ դարերի իտալական, հոլանդական, ֆլամանդական, ֆրանսիական դպրոցների հայտնի արվեստագետների (Ֆ. Գվերչինո, Յան վան Գոյեն, Պ. Կլաս, Է.-Մ. Ֆալկոնե, Ժ.-Բ. Գրյոզ, Թ. Ռուսսո, Ա. Մոնտիչելլի և այլն) ստեղծագործություններ: Արևելքի արվեստը ներկայացված է իրանական, չինական, ճապոնական դեկորատիվ-կիրառական արվեստի բարձրարվեստ նմուշներով (նախշազարդ ճենապակյա և հախճապակյա սպասք, քարե, ոսկրե, մետաղյա առարկաներ, քանդակազարդ կահույք), հայ նկարիչ Սարգիս Խաչատրյանի կողմից արված հնդկական միջնարդարյան որմնանկարների բարձրարժեք պատճեներով և 19-րդ դարի իրանական գեղանկարչական աշխատանքներով:
Հայաստանի Ազգային պատկերասրահն իր հավաքածուների առանձին գործերով մասնակցում է միջազգային ցուցահանդեսների, կազմակերպում է հայ արվեստի պատկերահանդեսներ աշխարհի տարբեր երկրներումª մեծապես նպաստելով ազգային կերպարվեստի ճանաչմանը, իր դահլիճներում ընդունում է միջազգային ցուցահանդեսներ: Յուրաքանչյուր տարի այստեղ մեկնարկում է ՙԱզգային պատկերասրահ ՚ միջազգային երաժշտական փառատոնը: Պատկերասրահն ակտիվորեն մասնակցում է ՙԹանգարանների գիշեր ՚ և ՙԵվրոպական ժառանգություն ՚ ակցիաներին, որոնց շրջանակներում անցկացվող բազմաբովանդակ և նպատակային միջոցառումները պատկերասրահ են բերում հազարավոր այցելուներ: Պատկերասրահում գործում են գիտական բաժիններ, հաշվառման և պահպանության բաժին, վերականգնման և կոնսերվացման արվեստանոց, ցուցահանդեսային, հրատարակչական, հուշաձեռագրային բաժիններ, գրադարան, կինոդահլիճ, հուշանվերների և գրքերի վաճառասրահ, սրճարան, գործում է նաև պատկերասրահի ինտերնետ կայքը: Հայաստանի Ազգային պատկերասրահը մասնաճյուղեր ունի Երևանում (Հ. Կոջոյանի և Ա. Սարգսյանի տուն-թանգարան, Ջոտտոյի (Գ.Գրիգորյան) արվեստանոց-թանգարան), Էջմիածնում (Էջմիածնի պատկերասրահ, Մ. Աբեղյանի թանգարան), Հրազդանում (Հրազդանի պատկերասահ), Ջերմուկում (Ջերմուկի պատկերարսահ), Սիսիանում (Սիսիանի պատկերասրահ, Զաքար Խաչատրյանի և Արտաշես Հովսեփյանի տուն-թանգարան), Ալավերդիում (Ալավերդու պատկերասրահ), Եղեգնաձորում (Եղեգնաձորի պատկերերասրահ), Գավառում (ակադեմկոս Հ. Բունիաթյանի անվան Գավառի պատկերարսահ), Մարտունիում (Մարտունու պատկերասրահ) և Ջաջուռում (Մ. Ավետիսյանի թանգարան): Տարբեր տարիներին պատկերասրահը ղեկավարել են Ռուբեն Դրամբյանը (1925-1951), Ռուբեն Պարսամյանը (1952-1962), Արմեն Չիլինգարյանը (1962-1967), Էդվարդ Իսաբեկյանը (1967-1986), Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանը (1986-1990), Շահեն Խաչատրյանը (1991-2002) մեծանուն արվեստագետներ, ովքեր խոշոր ներդրում ունեն թանգարանի ֆոնդերի համալրման, գիտական մշակման և հանրահռչակման գործում: Ներկայումս` 2002 թվականից, այս պատվավոր գործը շարունակում է զարգացնել նկարիչ-արվեստագետ Փարավոն Միրզոյանը:
Բովանդակություն |
Պատմությաւնը [խմբագրել]
Պատկերասրահը սկզբում եղել է պետական թանգարանի գեղարվեստական բաժին: 1921 թ Պատկերասրահի կազմակերպումը հանձնվում է Դոնի Ռոստովից ժամանած Մարտիրոս Սարյանին։ Հավաքածուի հիմքն են կազմում հայ նկարիչների առաջին երևանյան ցուցահանդեսի գործերը: Այնուհետև Մոսկվայից ստացվում է Լազարյան Ճեմարանում պահվող նկարների խոշոր հավաքածուն: 1925-ին Լենինգրադից հրավիրվում է արվեստաբան Ռուբեն Դրամբյանը: Նրա՝ ավելի քան քառորդդարյա գործունեության օրոք ձևավորվում է Պատկերասրահի դեմքը: 1935-ին գեղարվեստական բաժինը վերածվում է կերպարվեստի թանգարանի, 1947-ին այն կոչվում է Հայաստանի Պետական Պատկերասրահ, իսկ 1991-ին վերանվանվում՝ Հայաստանի Ազգային Պատկերասրահ: Պատկերասրահի հավաքածուն պարբերաբար համալրվել է գնումների միջոցով։ 1930-ականներին, պեղումներից գտնված Ուրարտական արվեստի գործերի փոխարեն պատկերասրահը մի շարք արժեքավոր գործեր է ստանում Էրմիտաժից[փա՞ստ]: Հավաքածուի համալրման գործում մեծ դեր են խաղացել նվիրատվությունները։[4]
Արևմտաեվրոպական գեղանկարչություն [խմբագրել]
Հին Եգիպտոս [խմբագրել]
Հին Չինաստան [խմբագրել]
- Գրաֆիկա
- Փորագրություն
- Քանդակ
- Հոգևոր արվեստ
Պատկերասրահի տնօրեններ [խմբագրել]
- Փարավոն Միրզոյան(2002 - առ այսօր)
- Շահեն Խաչատրյան (1991-2002)
- Ալեքսանդր Տեր-Գաբրիելյան (1986-1990)
- Էդվարդ Իսաբեկյան (1967-1986)
- Արմեն Չիլինգարյան (1962-1967)
- Ռուբեն Պարսամյան (1952-1962)
- Ռուբեն Դրամբյան (1925-1951)
Պատկերասրահ [խմբագրել]
-
Տինտորետտո Յակոբո Ռոբուստի Ապոլոնը և Պանը
-
Գուստավ Կուրբե Աղջկա գլուխ
-
Մարկ Շագալ «Ամառանոցում» 1918