Հարություն Կալենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Կալենց (այլ կիրառումներ)
Picto infobox artiste.png
Հարություն Կալենց
Kalenc harutyun.gif
Ընդհանուր տեղեկություններ
Ի ծնե Հարություն Խարմանդայան
Ծնվել է 1910
Ծննդավայր Կյուրին, Թուրքիա
Մահացել է 1967
Ազգություն հայ
Գործունեություն նկարիչ
Պորտալ Nuvola apps kcoloredit.svg Արվեստ

Հարություն Կալենց (Խարմանդայան, 1910 - 1967), հայ նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ։

Ծնվել է Թուրքիայի Կյուրին քաղաքում։

Մեծ եղեռնից հետո ապաստան է գտել Հալեպի որբանոցում, ապա տեղափոխվել է Բեյրութ։ Մասնագիտական կրթությունն ստացել է ֆրանսիացի նկարիչ Ժորժ Միշլեի արվեստանոցում։ Վերջինիս հետ ճանապարհորդել է Լիբանանի և Սիրիայի մի շարք վայրերում, ստեղծել կտավներ, որոնք ցուցադրվել են 1920-ական թվականների վերջերից։ Եղել է 1932-ին Լիբանանում ստեղծված «Արվեստի բարեկամների միության» հիմնադիր անդամներից և ամենամյա մասնակիցներից։ 1939-ին մասնակցել է Նյու Յորքի միջազգային ցուցահանդեսին, որտեղ Լիբանանաի տաղավարի համար արված նրա հարթաքանդակները արժանացել են պատվո դիպլոմի։ Եղել է 1942-ին ստեղծված «Լիբանանի նկարիչների միության» հիմնադիրներից։ Արտասահմանում ունեցել է անհատական մի շարք ցուցահանդեսներ։ 1946-ին իր տիկնոջ՝ նկարչուհի Արմինե Կալենցի հետ ներգաղթել է Հայաստան։ Մասնակցել է հանրապետական և միութենական բազմաթիվ ցուցահանդեսների։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Երևանում (1962), Մոսկվայում (1965)։ 1966-ին մասնակցել է Չեխոսլովակիայում կազմակերպված արվեստի տասնօրյակի ցուցահանդեսին, ապա Փարիզում կազմակերպված «Ուրարտուից մինչև մեր օրեր» ցուցահանդեսին։ 1967-ին ետմահու արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի։

Լավագույն գործերից են՝ «Գարուն», «Ծառ Զանգեզուրի ձորում», «Աշունը Հրազդանի ափին», «Ծաղիկներ», Մ. Պլիսեցկայայի, Ա. Գաբրիելյանի, Գևորգ Էմինի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի և այլոց դիմանկարները և այլն։ [1]

2010 թվականի ապրիլի 27-ին՝ Հարություն Կալենցի 100 և Արմինե Կալենցի 90-ամյակի կապակցությամբ Երևանում բացվել է Կալենց թանգարանը։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Գառնիկ Ստեփանյան (1981)։ Կենսագրական բառարան, հատոր Բ։ Երևան: «Սովետական գրող», էջ 82։