Էրմիտաժ (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձմեռային պալատը և Ալեքսանդրի սյունը, Օգոստոս 2003

Էրմիտաժ կամ Պետական Էրմիտաժ (ռուսերեն Госуда́рственный Эрмита́ж) (ֆրանսերեն hermitage — մենատուն, ճգնարան) Ռուսաստանի ամենամեծ և աշխարհի նշանակալի թանգարաններից է։ Ստեղծվել է որպես Ռուսաստանի Եկատերինա 2-րդ թագուհու անձնական արվեստի հավաքածու, իսկ 1852թ-ից բացվել է հասարական այցելությունների համար։ Ժամանակակից Էրմիտաժը բաղկացած է 6 շենքերից, որոնք գտնվում են Նևա գետի երկայնքով։ Էրմիտաժի կարևորագույն հանգույցը Ձմեռային պալատն է։ Էրմիտաժի մեկուկեսդարյա պատմության ընթացքում հավաքվել են շուրջ երեք միլիոն էքսպոնատներ, որոնցից մշտական ցուցադրման են ներկայացվում շուրջ 60 հազարը։

Էրմիտաժի բազմազան հավաքածուն ընդգրկում է էքսպոնատներ՝ քարե դարից մինչև մեր օրերը, իսկ դասական եվրոպական արվեստի հավաքածուով ՝ Փարիզի Լուվր և Մադրիդի Պրադո թանգարանների հետ մեկտեղ համարվում է աշխարհում լավագույններից։ Էրմիտաժում են ցուցադրվում Լեոնարդո Դա Վինչիի երկու կտավ և Միքելանջելոյի մեկ քանդակ։ Թանգարանն ունի շուրջ 2500 աշխատակից։ Էրմիտաժը կարևորագույն մասն է Սանկտ Պետերբուրգի կենտրոնական մասի, որը ընդգրվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկի մեջ։

Պալատական հրապարակի ընդհանուր տեսքը գիշերով, 2009թ.
Պետական Էրմիտաժի ընդհանուր տեսքը։ Ձախից աջ՝ Էրմիտաժ թատրոն, Հին Էրմիտաժ, փոքր Էրմիտաժ, Ձմեռային պալատ։ Նոր Էրմիտաժի շենքը գտնովում է անմիջապես Հին Էրմիտաժի ետևում

Պատկերասրահ[խմբագրել]

Հղում[խմբագրել]