Ուրարտու
Տես նաև Ուրարտու (այլ կիրառումներ)
|
||||
| Քարտեզ | ||||
|
|
||||
| Ընդհանուր տեղեկանք | ||||
| Մայրաքաղաք | Արզաշկուն, Տուշպա | |||
| Լեզու | Նախահայերեն | |||
| Ազգություն | Հայեր | |||
| Կրոն | Ուրարտական դիցարան | |||
| Զորք | 50.000 | |||
| Իշխանություն | ||||
| Պետական կարգ | Միապետություն | |||
| Պետության գլուխ | Արքա | |||
| Պատմություն | ||||
| - Հիմնվել է | Մ.թ.ա. 860 | |||
| - Արամե | Մ.թ.ա. 860-մ.թ.ա. 840 | |||
| - Արգիշտի Ա | Մ.թ.ա. 786-մ.թ.ա. 764 | |||
| - Սարդուրի Բ | Մ.թ.ա. 764-մ.թ.ա. 735 | |||
| - Ռուսա Ա | Մ.թ.ա. 735-մ.թ.ա. 714 | |||
| - Ռուսա Դ | Մ.թ.ա. 595-մ.թ.ա. 585 | |||
| - Անկում | Մ.թ.ա. 585 | |||
Ուրարտու (māt Urarṭu; Արարատյան թագավորություն, Արարատ), հայկական պետություն Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 9-րդ դարից մ.թ.ա. 6-րդ դարը։ Ուրարտու է կոչվել հարևան Ասորեստանի կողմից: Առաջին հազարամյակի առաջին քառորդում վերածվել է Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկի, սակայն հետագայում թուլանալով անկում է ապրել և կործանվել մ.թ.ա. 6-րդ դարում:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
[խմբագրել] Նախապատմություն
Մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին քառորդից ասորեստանյան սեպագիր սկզբնաղբյուրներում կարևոր տեղեկություններ են պահպանվել Հայկական լեռնաշխարհում ծաղկած «Ուրարտու» քաղաքական կազմավորման մասին։
Մ.թ.ա. 14-րդ դարից սկսած Ասորեստանի տիրակալները թեև բազմիցս արշավել են Հայկական քաղաքական կազմավորումների վրա, սակայն մինչև մ.թ.ա. 9-րդ դարը նրանց թողած արձանագրություններում որևէ տեղեկություն չի պահպանվել Ուրարտու «աշխարհի» մասին։ Հավանաբար բուն Ուրարտու «աշխարհը», հարավից և արևմուտքից պատնեշվելով Նաիրյան ցեղապետություններով, մինչև մ.թ.ա. 9-րդ դարի սկիզբը զերծ է մնացել Ասորեստանի ներխուժումներից և ապրել համեմատաբար պարփակ կյանքով։
Ասորեստանյան տեղեկությունները հավաստում են, որ Աշշուրնաձիրապալ Բ-ի և Սալմանասար Գ-ի գահակալման տարիներին Ուրարտու «աշխարհի» սահմանները դեռևս պարփակվել են Հայկական լեռնաշխարհի միջնատարածքում՝ հնուց հայտնի Արարատ կամ Այրարատ անունով «աշխարհում»։
[խմբագրել] Ձևավորումը
| Հայոց պատմություն | |
| Նախապատմություն Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590 |
|
|---|---|
| Հայ ժողովրդի ծագումը | |
| Հայկ նահապետ | |
| Հայասա | |
| Նաիրի | |
| Արարատյան Թագավորություն | |
| Անտիկ ժամանակաշրջան Մ.թ.ա. 591 - մ.թ. 428 |
|
| Երվանդյան Հայաստան | |
| Մեծ Հայք | |
| Քրիստոնեության տարածում | |
| Ծոփքի թագավորություն | |
| Հռոմեական Հայաստան | |
| Արքայական տոհմեր. | |
| Երվանդունիներ | |
| Արտաշեսյաններ | |
| Արշակունիներ | |
| Միջնադար 429 - 1375 |
|
| Մարզպանական շրջան | |
| Բյուզանդական հատված | |
| Արաբական արշավանքներ | |
| Արաբական իշխանություն | |
| Բագրատույնաց թագավորություն | |
| Վասպուրականի թագավորություն | |
| Կիլիկիայի Հայկական Թագավորություն | |
| Զաքարյան Հայաստան | |
| Արքայական տոհմեր. | |
| Բագրատունիներ | |
| Ռուբինյաններ | |
| Հեթումյաններ | |
| Զաքարյաններ | |
| Արծրունիներ | |
| Օտար տիրապետություն 1376 - 1918 |
|
| Պարսկական | |
| Օսմանյան | |
| Ռուսական | |
| Հայկական մարզ | |
| Հայ ազգային շարժում | |
| Համիդյան կոտորածներ | |
| Հայոց Ցեղասպանություն | |
| Ժամանակակից պատմություն 1918 - ներկա |
|
| Հայաստանի Առաջին Հանրապետություն | |
| ՀԽՍՀ | |
| Արցախյան ազատամարտ | |
| Հայաստանի Հանրապետություն | |
| Արցախի Հանրապետություն | |
|
Հայոց պորտալ |
Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի (մ.թ.ա. 860-մ.թ.ա. 840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։
Այդ քաղաքականությունը շարունակել են Արամեի անմիջական հաջորդները․ ըստ Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության՝ մ.թ.ա. 832/մ.թ.ա. 831-ին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Ուրարտուի Սարդուրի Ա թագավորի (մ.թ.ա. 835-մ.թ.ա. 825) հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավ-արևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։
[խմբագրել] Ուրարտուն գերտերություն
Իշպուինի թագավորի (մ.թ.ա. 825-մ.թ.ա. 810), հատկապես նրա որդու և հաջորդի՝ Մենուայի (մ.թ.ա. 810-մ.թ.ա. 786) օրոք Հայկական լեռնաշխարհի ազգակից ցեղերն ու «աշխարհները» մեծամասամբ ներառվել են Արարատյան միասնական տերության մեջ։ Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Ուրարտուն հասնում է իր հզորության գագաթնակետին: Երկրի սահմանները ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք և Բաբելոնից ու Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի խորքերը: Ուրարտուն դառնում է Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը:
[խմբագրել] Թուլացում
Մ.թ.ա. 743 թ. Կարքեմիշի մոտ Սարդուրի Բ-ի բանակները պարտություն են կրում Ասորեստանի արքա Թիգլաթպալասար III-ի զորքերից: Մ.թ.ա. 735 թ. ասորեստանյան զորքերը պաշարում են մայրաքաղաք Տուշպան , բայց չեն կարողանում այն գրավել: Ռուսա Ա-ի կառավարման շրջանում Ուրարտուն վերականգնում է կորցրած հեղինակությունը, ռազմական դաշինքներ են կնքվում Փոքր Ասիայի մի շարք քաղաքների հետ: Ասորեստանի նոր արքա Սարգոն II-ը մ.թ.ա. 715 թ. նոր պատերազմ է սկսում Ուրարտուի և նրա դաշնակիցների դեմ: Ասորեստանյան զորքերը հաղթում են Մանա պետությանը, մ.թ.ա. 714 թ. գրավում և թալանում են Ուրարտուի հոգևոր կենտրոն Մուսասիրի տաճարական համալիրը: Այդ ամենը տեսնելով` Ռուսա Ա-ն ինքնասպան է լինում: Նրա որդի Արգիշտի Բ-ին հաջողվում է կազմակերպել երկրի ինքնապաշտպանությունն ընդդեմ ասերեստանյան ավերիչ արշավանքների և ապահովել Ուրարտուի անկախությունը: Վերջին հզոր արքան լինում է Ռուսա Բ-ն, ով ապաստան է տալիս Ասորեստանի Սենեքերիմ արքային սպանած որդիներին Սանեսանին և Աբդրամելեքին: Վերջինների մասին նշում է Մովսես Խորենացին իր Հայոց Պատմություն աշխատության մեջ:
[խմբագրել] Անկում
Ռուսա Բ-ի հաջորդների ժամանակ Ուրարտուն թուլանում է, կրճատվում է պետության տարածքը: Մ.թ.ա. 620-ական թթ. հզորանում է Հայկյան արքայատոհմի կրտսեր ճյուղերից Երվանդունիները, որի ներկայացուցիչ Պարույր Սկայորդին (կամ Հայկ Գ) դաշնակցելով մարերի և բաբելացիների հետ մասնակցում է Ասորեստանի կործանմանը: Մ.թ.ա. 590 թ. Պարույր Սկայորդին մարերի օգնությամբ վերացնում է նաև արդեն իրենից ոչինչ չներկայացնող Ուրարտուն:
[խմբագրել] Կառուցվածքը
Արարատյան տերության կառուցվածքը, հասարա-քաղաքական և իրավական հարաբերությունների համակարգը հատկանշական են վաղ ավատատիրական (ֆեոդալական) հասարակարգին։ Այն ոչ թե սոսկ հասարակակա-տնտեսական կազմավորում էր, այլ գլխավորապես հասարակակա-քաղաքական և իրավական հարաբերությունների որոշակի համակարգ, որի էական հատկանիշները Հայաստանում արմատավորվել և զարգացել են հենց Արարատյան միասնական պետության կազմավորմամբ։ Արարատյան պետությունը կազմավորվել է ընտանիքի մոդելով, ճիշտ նրա ավանդական հորինվածքի (հայր, մայր, ուստրեր, դուստրեր, թոռներ և ծոռներ) ընդօրինակությամբ։
Տարածքային և պետական միասնության հասած ցեղերին ու ցեղային իշխանություններին հոգևոր-կրոնական ընդհանրությամբ շաղկապելու, հիմնավորվող ավատատիր․ հարաբերությունները և քաղաքական կարգերը սրբագործելու, ինչպես նաև շրջակա երկրներից գաղափարապես սահմանազատվելու նպատակով դեռևս մ.թ.ա. 9-րդ դարի վերջին քառորդին վավերացվել է Արարատյան տերության միասնական դիցարանը, սահմանվել են աստվածությունների տեղերը («գահերը») հոգևոր-նվիրապետական կառուցվածքում, հաստատվել նրանց համար զոհաբերվող անասունների տեսակն ու քանակը։ Ինչպես Արարատյան արքան դիտվել է իր վեհապետության ներքո համախմբված ու ենթադասված ցեղային իշխանությունների գերագույն տիրակալը և նախամեծար հայր, այնպես էլ արքայատոհմի աստված Խալդին դիտվել է նրա գերագահությամբ ենթադասված ցեղային աստվածությունների գերագույն աստված ու նախահայր։ Արքայատան գահակալներն իրենց ներկայացրել են իբրև Խալդի աստծու անմիջական սերունդ, կրել արիության և հարության ոգին խորհրդանշող «Արի», «Էրի» կամ «Էրե» մակդիրը, իսկ նրանց արձանները զետեղվել են Արդինի-Մուսասիրի տաճարում՝ աստվածների արձանների շարքում։
[խմբագրել] Կառավարում
Արարատյան արքան ունեցել է միապետի անսահմանափակ իրավունքներ, տնօրինել երկրի գերագույն իշխանությունը, դատավարությունը, զինված ուժերի հրամանատարությունը, հողն ու ընդերքի հարստությունները, մատակարարման համակարգը, ոռոգման ցանցը, ռազմավարչական կենտրոնները ևն։ Արքայի գահը ժառանգել է ավագ որդին, իսկ մյուս զարմերը բնակվել են արքունի բուն տիրույթից՝ Այրարատ «աշխարհից» դուրս, մասնավորապես՝ Վանա լճից դեպի հյուսիս-արևելք և մինչև Հայկական լեռնապարը տարածվող ընդարձակ հողերում։ Արքայատոհմի կրտսեր զարմերին առաջնակարգ տեղ է հատկացվել պետության քաղաքական, տնտեսական, ռազմական և կրոնամշակութային կյանքի կառավարման գործերում։ Արձանագրություններում հիշատակվում են աշխարհակալների, գավառակալների, սահմանապահ կուսակալների, զորահրամանատարների, արքունիքի սպասավորների, կնքապահի, գանձապահի, ներքինապետի, դպրապետի և այլ գործակալությունները։
[խմբագրել] Զինված ուժեր
Զինված ուժերի կորիզը կազմել է արքունի մշտական զորաբանակը (մոտ 50 հազար միավոր), որը խաղաղ պայմաններում տեղակայվել է արքունական բերդերում, ամրոցներում և սահմանային զորանոցներում։ Պատերազմների ժամանակ արքունի զորաբանակին միացել են իշխանների զորամասերը, տարբեր խավերից կազմված աշխարհազորը, հաճախ նաև դաշնակից երկրների զինված ուժերը։ Մարտիկները զինվել են պողպատե սրերով, դաշույններով, նիզակներով, տեգերով, կացիններով, գուրզերով, պարսատիկներով, լայնալիճ աղեղներով և կապարճներով, զրահավորվել մետաղապատ լանջապանակներով, բրոնզե սաղավարտներով և վահաններով։ Հեծելակային, հետևակային և մարտակառքային ուժերով համալրված զորաբանակը բաղկացած էր սակրավորներից, սուսերավորներից, նիզակավորներից, աղեղնավորներից, հետախույզներից ևն։ Մարտերում գերագույն հրամանատարին՝ արքային աջակցել են նրա առաջին և երկրորդ «թուրտաները» (սպարապետներ), գնդապետները, հարյուրապետները, հիսնապետները և տասնապետները։ Արքունիքը հետևողականորեն զբաղվել է երկրի պաշտպանական համակարգի և ռազմական արվեստի կատարելագործմամբ։ Հարյուրավոր բերդեր ու ամրոցներ են հիմնվել տերության կենտրական և սահմանային շրջաններում։ Երկրի խորքերը տանող հիմնական ուղիներն արգելափակվել են պաշտպանական հենակետերով։
[խմբագրել] Մշակույթ
Ուրարտուի մշակույթը ձևավորվել և զարգացել է Հայկական լեռնաշխարհի բրոնզի դարաշրջանի մշակույթի բազմադարյան ավանդների հիմքի վրա՝ կազմելով նրա պատմական բնականոն զարգացման նոր փուլը: Հզոր պետականության ստեղծումը, սակայն, վարչատնտեսական, ռազմական և գաղափարախոսական նոր և մասշտաբային խնդիրներ է դրել ճարտարապետության, արվեստի և ընդհանրապես, մշակույթի առջև:[1]
[խմբագրել] Հետևանք
Ուրարտու-Արարատյան թագավորության հզորությունը և ռազմաքաղաքական հաջողությունները մեծապես պայմանավորվել են նրա տնտեսության զարգացման բարձր մակարդակով։ Տնտեսության վերելքը խթանվել է երկրի հարուստ մետաղահանքերի շահագործմամբ և մետաղե, մասնավորապես՝ երկաթե ու պողպատե գործիքների լայն օգտագործմամբ։ Մետաղագործության հիման վրա ծավալվել են արհեստները (դարբնություն, զինագործություն, քարգործություն, փայտամշակություն ևն), ընդլայնվել առևտուրը, կատարելագործվել շինական տեխնիկան։ Երկաթե գութանի և այլ աշխ․ գործիքների կիրառությունն ու պետական հիմքերի վրա դրված ջրանցքաշինությունը խթանել են երկրագործությունը, յուրացվել են նոր ցանքադաշտեր, բարելավվել է հողամշակումը։ Լեռնային ու նախալեռնային շրջաններում զբաղվել են անասնապահությամբ և անասնաբուծությամբ։ Պեղածո նյութերը վկայում են հատիկավոր բույսերի մշակման, խաղողագործության, գինեգործության, ձիթհանության և գյուղատնտեսական այլ կուլտուրաների մշակման մասին։
Արարատյան միասնական պետությունը վճռականապես նպաստել է Հայկական լեռնաշխարհի տարանջատ ցեղերի ու ցեղային իշխանությունների համախմբմանը, նրանց միաձուլմանը և հայ ժողովրդի կազմավորման ավարտին։ Հզոր և կենտրոնացված պետության կազմվածքում հայկական ցեղերը ձեռք են բերել քաղաքական, տնտեսական և հոգևոր-մշակութային սերտ կապեր, անխափան փոխհաղորդակցություն և համակեցություն։ Ձևավորվել և արմատավորվել են հայ ժողովրդի ազգային բովանդակությունը բնորոշող հատկանիշները՝ ընդհանրական լեզուն ու ինքնանվանումը, մշակույթն ու կրոնը, կենցաղը, սովորույթները, ավանդույթները, հոգեբանության յուրահատուկ գծերը։
[խմբագրել] Ուրարտուի արքայացանկ
- Արամե մ.թ.ա. 860-840
- Լուտիպր մ.թ.ա. 840-835
- Սարդուրի Ա մ.թ.ա. 835-824
- Իշպուինի մ.թ.ա. 824-810
- Մենուա մ.թ.ա. 810-786
- Արգիշտի Ա մ.թ.ա. 786-764
- Սարդուրի Բ մ.թ.ա. 764-735
- Ռուսա Ա մ.թ.ա. 735-714
- Արգիշտի Բ մ.թ.ա. 714-685
- Ռուսա Բ մ.թ.ա. 685-645
- Սարդուրի Գ մ.թ.ա. 645-620
- Արաման մ.թ.ա. 620-617
- Ռուսա Գ մ.թ.ա. 617-609
- Ռուսա Դ մ.թ.ա. 609-590
[խմբագրել] Գրականության ցանկ
- Ռ.Իշխանյան "Պատկերազարդ Պատմություն Հայոց" 1990թ.
- Ա.Մովսիսյան "Հայոց Պատմության Աշխարհակալությունները" Երևան-2008թ.
- Մովսես Խորենացի "Հայոց Պատմություն"
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ Пиотровский Б. Б., Искусство Урарту VIII—VI вв. до н. э., Издательство Государственного Эрмитажа, Ленинград, 1962 (ռուս.)
|
