Քաշաթաղի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաշաթաղի շրջան
Երկիր ԼՂՀ ԼՂՀ (պ)
Ներառում է 52 համայնք
Վարչկենտրոն Բերձոր
Կազմավորում 1993 դեկտեմբերի 2
Բնակչություն (2008)
9763[1] (6 տեղ)
Խտություն 2.89 մարդ/կմ²
Տարածք 3376 կմ²
Քաշաթաղի շրջան վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի UTC+4, ամառը UTC+5


Քաշաթաղի շրջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջաններից է: Գտնվում է ԼՂՀ հարավ-արևմուտքում: Կապող օղակ է հանդիսանում ՀՀ և ԼՂՀ մնացյալ շրջանների միջև: Քաշաթաղի շրջանը ընդգրկում է Հագարի գետի ավազանը և Որոտանի ստորին հոսանքի ավազանը: Արևմուտքում սահմանակից է ՀՀ Սյունիքի մարզին, հյուսիսում և արևելքում` Քարվաճառի, Մարտակերտի, Ասկերանի, Շուշիի, Հադրութի շրջաններին, հարավում` Իրանին: Շրջանի հյուսիսային կեսը լեռնային է, իսկ հարավային կեսը Արցախի, Բարգուշատի, Մեղրու լեռնաշղթաների նախալեռնային գոտին է, որտեղ բարձրությունների տարբերությունը համեմատաբար փոքր է: Շրջկենտրոնը կենտրոնական դիրք գրավող Բերձոր քաղաքն է: Այլ քաղաքներ են Կովսականը, Միջնավանը։ Շրջանի մակերեսը 3377 կմ² է, բնակչությունը՝ 9.763 մարդ (2005 թ.[2])։ Կարևորագույն խնդիր է Քաշաթաղի վերաբնակեցումը և տնտեսության զարգացումը: 2008 թ մարտի 28-ին Բերձոր քաղաքում կայացավ Քաշաթաղի զարգացմանը նվիրված համաժողով:

Արտաքին հղումներ [խմբագրել]

Ծանոթագրություններ [խմբագրել]