Ղազարապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղական համայնք
Ղազարապատ
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Ղազարապատ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ղազարապատ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Ղազարապատ, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի շրջկենտրոնից 36 կմ հյուսիս-արևմուտք՝ Շալուա գետի ստորին հոսանքի աջափնյա ձորալանջին։ Գտնվում է հանրապետության արևմտյան հատվածում, մայրաքաղաք Ստեփանակերտից` 86 կմ հեռավորության վրա։

Աշխարհագություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համայնքը բարձր լեռնային է, ունի 2696.2 հա տարածք, որից 404.1 հա գյուղատնտեսական նշանակության, 2194.9 հա անտառային հողեր։ Ղազարապատ համայնքի սահմանային գոտով հոսում է Շալվա գետը։

Բնակավայրի տարածքում առկա են խմելու ջրի բազմաթիվ բնական աղբյուր-առվակներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազատագրվել է 1993 թվականի մարտին, բնակեցվել է 1995 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին Ղազարապատ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 63 մարդ, կա 14 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 57 46 64

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում էր Սուրբ Հակոբ եկեղեցին, որը ավերվել է 1950-ական թվականներին։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 18 աշակերտներ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  4. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 364.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։