Դիցմայրի (Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դիցմայրի (այլ կիրառումներ)
Գյուղ
Դիցմայրի
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Կովսական համայնք
ԲԾՄ680 մետր
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Դիցմայրի (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Դիցմայրի (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Դիցմայրի,, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3][4][5][6][7], որը ներկայում գտնվում է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7]։ Ըստ Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ այն հանդիսանում է Քաշաթաղի շրջանի բնակավայր, իսկ ըստ Ադրբեջանի վարչաատարածքային բաժանման՝ համարվում է Զանգելանի շրջանի բնակավայր։

Կովսական քաղաքի և Քարատակ գյուղի հետ միասին մտնում է Կովսական քաղաքային համայնքի մեջ[2]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Կովսական գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Բասուտաջրի ստորին հոսանքում՝ գետի ձախափնյա հարթավայրում։ Դիցամյրիից ոչ շատ մեծ հեռու գտնվում է Իրանի Իսլամական հանրապետությունը[8]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

նակավայրի անվան և պատմության մասին աղբյուրներում մինչ այժմ հիշատակություններ և արձանագրություններ չեն պահպանվել։ Գյուղը տեղակայված է սոսիների պուրակում՝ Շիկահողի արգելոցի հարևանությամբ։ Սուսիների պուրակի վերաբերյալ Արցախում ժողովրդի մոտ մի հետաքրքիր ավանդություն է պահպանվել, ըստ որի՝ Ավարայրի ճակատամարտից հետո Բակ Առանշահիկն արցախյան գնդի գլուխն անցած գալիս են Արցախ՝ իրենց հետ բերելով նախ Վարդան սպարապետի անշնչացած մարմինը։ Վայոց ձորում իրենց հետապնդող պարսիկների հետ ընդհարվելուց և կորուստներ ունենալուց հետո հասնում են Ողջի գետի ստորին հոսանք և ներկայիս Դիցամայրի մոտ հողին են հանձնում զորավարի մարմինը։ Հետագայում տեղաբնիկները այդ տարածքում Ավարայրի նահատակների հիշատակը հավերժացնող սոսիների պուրակ են հիմնադրել։

Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի Դիցամայրի գյուղում ապստամբները մի քանի օր կանգ են առնում, զոհվածներին էլ հուղարկավորում, իսկ Վարդան սպարապետի մարմինն էլ հասցնում Խաչենի Աստղաշեն գյուղը և այդտեղ էլ մի խորհրդավոր տեղում զորավարի մարմինը անփոփում։ Երկու դեպքում էլ սոսիների պուրակը կապվում է Ավարայրի նահատակների անվան հետ[8]։

Դիցամայրի մոտակայքում մինչև օրս պահպանվում են Շաթառուզի եկեղեցու ավերակները։ 18-րդ դարի երկրորդ կեսին և 19-րդ դարում քուրդ ցեղապետներին և պարսիկ խաներին հաջողվեց հայերին դուրս հանել Արաքսի ափամերձ տարածքներից։ Շուտով թուրքերն ու քրդերը հաստատվեցին հայկական գյուղերում, այդ թվում Դիցամայրում։ Նրանք անվանափոխեցին այս հայկական բնակավայրը դարձնելով Մեշադի-Իսմայիլի։ 1930 թվականին գյուղը գտնվում էր Զանգելանի շրջանում։ Ազատագրվել է 1993 թվականի հոկտեմբերին, բնակեցվել է 1999 թվականին՝ Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականներով։ ՊԲ ստորաբաժանումները հումանիտար միջանցք թողեցին, որպեսզի խաղաղ բնակչությունը հեռանա այդ վայրերից։ 1997 թվականին և հաջորդ տարիներին գյուղում հաստատվեցին Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներ, ինչպես նաև ՀՀ տարբեր բնակավայրերի քաղաքացիներ[8]։

Գյուղի երիտասարդները մասնակցել են 2016 թվականի քառօրյա պատերազմին։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[9]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2003 թվականի տվյալներով 77 մարդ է։ 2015 թվականին ուներ 94 մարդ, կար 28 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[10].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 42 48 55

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղվում են երկրագործությամբ և այգեգործությամբ։

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիցմայրիից 6 կմ հյուսիս-արևմուտք գտնվում է Փշատեցրուսի (Շոթարիզի) ուշ միջնադարյան միանավ բազիլիկ եկեղեցին։

Հասարարակական կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր միջնակարգ դպրոց, որտեղ սովորում էին 19 աշակերտներ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,0 2,1 2,2 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. 4,0 4,1 Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. 5,0 5,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. 6,0 6,1 «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. 7,0 7,1 «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  8. 8,0 8,1 8,2 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 594–595.
  9. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  10. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։