Վազգենաշեն (Քաշաթաղի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վազգենաշեն (այլ կիրառումներ)
Գյուղ
Վազգենաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Արախիշ համայնք
Բնակչություն23 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Վազգենաշեն (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Վազգենաշեն (Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Վազգենաշեն, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում։ Աղբրաձոր, Գահանիստ, Արախիշ, Մովսեսաշեն, Հայթաղ և Քարաբակ գյուղերի հետ միասին կազմում է Արախիշ համայնքը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը գտնվում է ԱՀ հյուսիսարևմտյան հատվածում ՝Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Բերձոր գավառում։ Տեղաբաշխված է գյուղը Հակարի գետի Շալուա վտակի աջափնյա հովտում՝ Բերձոր քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք։ Գյուղը բոլոր կողմերից էլ շրջապատված է անտառներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև հայաթափվելը բնակավայրը միջնադարում հայտնի էր Զառիստ անունով ։ 1246 թվականին Գտչավանքի շինարարական արձանագրության մեջ Արցախի մի շարք հնագույն բնակավայրերի հետ միասին հիշատակված է նաև Զառիստը։ Բնակավայրը այնքան առանցքային դերակատարություն ուներ գավառի կյանքում, որ միջին միջնադարից մինչև 19-րդ դարի սկզբները վերոհիշյալ տարածքը գյուղի անունից սկսեց անվանվել Զառիստ։ Դրա մասին իր ուղեգնացական ակնակներում հիշատակում է նաև Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցը։ Թրքախոս քրդերը, հայտնվելով հայկական այս տարածքում, ոչ միայն ոչնչացրին հայերին, այլև նրանց ստեղծած մշակույթն և իրենց լեզվահնչյունային մտածողության համաձայն՝ անվանափոխեցին նաև հայկական բնակավայրերը։ Զառիստի փոխարեն շրջանառության մեջ դրվեց Հաջի-Սամլու անունը։ 20-րդ դարի սկզբներին Հաջի-Սամլուն համանուն գավառամասի վարչական կենտրոնն էր։ Գավառամասում կար 28 գյուղ։ 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին ֆրանսիական կապիտալը մտավ նաև Արցախ։ Ֆրանսիական կապիտալով ձեռնարկություններ ստեղծվեցին տարբեր ասպարեզներում՝ հանքարդյունաբերություն, մետաքսագործություն և փայտամշակում։ Հաջի-Սամլուում նույնպես ստեղծվեց փայտամշակման մի գործարան։ 1918 թվականին մինքենդցի Սուլթան բեկի գլխավորած թուրքերից ու քրդերից կազմված ավազակախմբերը թալանեցին և հրի մատնեցին փայտամշակման գործարանը։ Խորհրդային տարիներին Հաջի-Սամլուն գտնվում էր Կարմիր Քուրդիստանի օկրուգի, իսկ 1930 թվականից՝ Լաչինի շրջանի կազմի մեջ։ Խորհրդային տարիներին քրդերով վերաբնակեցված հին հայկական գյուղերը Արցախը և Սյունիքը իրարից բաժանող սև օղակ էին դարձել։ 1993 թվականին Արցախի պաշտպանության բանակը ազատագրեց Հաջի-Սամլուն։ 1994 թվականին զինադադարի կնքումից հետո այստեղ հաստատվեցին հայ առաջին վերաբնակիչների ընտանիքները։ Գյուղն անվանվեց Վազգենաշեն։ Գյուղի դպրոցահասական երեխաները հաճախում են Մարտունաշենի հիմնական դպրոցը։ Այն գտնվում է նույն համայնքի կազմի մեջ և բացվել է 1997 թվականին[2]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 23 մարդ, կար 7 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 22 17 7

Պատմամշակութային կառույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Վազգենաշենում և նրա շրջակայքում գտնվող պատմամշակութային հուշարձանները դարեր շարունակ ավերվել են երկրամաս ներխուժած թուրքերի կողմից, այնուամենայնիվ դրանք այնքան շատ են եղել, որ դրանց մի մասը փրկվել է և նորից վկայում են այս տարածքների հայկական լինելու հանգամանքը։ Մակար Բարխուդարյանը 19-րդ դարերի վերջերին, լինելով վերոհիշյալ գյուղում և գավառամասում ու այդ ամենը տեսնելով, գրել է․

Պակաս չեն աւերակ գիւղեր,եկեղեցիներ և հանգստարան Զառիստում և սորա շրջանակներում։

Համայնքի պատմամշակութային հուշարձաններն են` գերեզմանոց խաչքարերով (XV-XVI դդ.), 13 խաչքարեր (XV-XVI դդ.), եկեղեցի (XV-XVI դդ.), ժայռախաչ «Վազգենաշեն» (XV-XVI դդ.), կամուրջ «Կոտրած» (XVII-XVIII դդ.), կամուրջ «Կոտրած» (XVII-XVIII դդ.)[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Բալայան, Վահրամ (2020). Արցաախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր. Երևան: Զանգակ. էջեր 626–627.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 335.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)