Հայ Առաքելական Եկեղեցի
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nouvelle cathédrale, Երևան
Cathédrale apostolique arménienne, Փարիզ
Հայ Առաքելական Եկեղեցին աշխարհի հնագույն ազգային եկեղեցին է և աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը։ Այն հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից 301 թ., երբ Հայաստանը Քրիստոնեությունը ընդունել է որպես պետական կրոն Տրդատ Երրորդի թագավորության օրոք։
[խմբագրել] Կառուցվածք
Հայ Առաքելական Եկեղեցին ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, որի նստավայրը Էջմիածինն է։ Էջմիածնի Կաթողիկոսարանի կրոնական առաջնորդությանն են ենթարկվում Կիլիկիո Կաթողիկոսարանը, Երուսաղեմի և Պոլսո Պատրիարքությունները, ինչպես նաև երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում գոյություն ունեցող թեմերը։
Առաքելական է կոչվում այն պատճառով, քանի որ հիմք են դրել Քրիստոսի առաքյալներ (աշակերտներ)` Բարթուղիմեոսն ու Թադևոսը:

