Սաղավարտ (եկեղեցական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սաղավարտ (այլ կիրառումներ)

Սաղավարտ, գնդաձև, կերպասից ասեղնագործված կամ մարգարտազարդ գլխանոց, որի գագաթին ամրացված է քառաթև փոքր խաչ։ Սաղավարտի չորս բոլորը պատկերված են Քրիստոսի փրկագործական տնօրինության չորս գլխավոր դեպքերը (Ծնունդ, Մկրտություն, Հարություն, Համբարձում)։ Սաղավարտի գործածությունը վերցված է Հին ուխտի եկեղեցուց։ Այն խորհրդանշում է նաև Հիսուս Փրկչի կրած փշե պսակն ու վարշամակը։ Պատարագի ժամանակ սաղավարտը գործածվում է որպես զրահ՝ սատանայական զորության դեմ պատերազմելու։ Հայ եկեղեցում Պատարագի ժամանակ սաղավարտը գործածում են քահանաներն ու վարդապետները։