Պատարագ (եկեղեցական)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պատարագից)
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Պատարագ
Անդրանիկ եպիսկոպոսական Պատարագ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Իջման Սբ. Սեղանի առջև

Պատարագ (պահլ. patarag, զենդ. paitiragayami - նվեր, ընծա), Քրիստոնեական գլխավոր արարողությունն է։ Խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի անձնազոհությունը:

Սուրբ Պատարագի արարողության բուն առանցքը կազմում է Հաղորդության խորհուրդը, որը հաստատվել է Հիսուս Քրիստոսի կողմից Խորհրդավոր ընթրիքի ժամանակ: Այն Քրիստոսի ինքնազոհաբերման խորհուրդն է, որի ժամանակ Անմահ Գառն Աստծու՝ որպես հաշտության զոհ, խորհրդավոր կերպով պատարագվում է Սուրբ Սեղանի վրա՝ բաշխելով մեզ իր Սուրբ Մարմինն ու Արյունը, որով վերականգնվում է ի սկզբանե հաստատված հաղորդակցական կապը:

Բովանդակությունը և ընթացակարգը [խմբագրել]

Պատարագը բովանդակում է Հիսուսի մարդեղության ողջ խորհուրդը, կյանքի դրվագները և նրա բոլոր փրկագործության տնօրինությունները՝ Ծնունդից մինչև Համբարձում և Հոգեգալուստ, որոնք արտացոլվում են խորհրդապաշտական գործողություններով՝ Աստվածաշնչյան ընթերցումներով, սաղմոսների և շարականների կատարմամբ, խրատներով, քարոզներով ու աղոթքներով։

Պատարագը բաղկացած է չորս հիմնական մասերից.

  1. Պատրաստություն, որի նպատակն է սրբագործել խորհրդակատար քահանային և հավատացյալ ժողովրդին` պատրաստ լինելով Ս. Պատարագի արարողությանը: Խորհրդանշում է Քրիստոսի մարդեղությունը:
  2. Երախայից կամ ճաշու պատարագ: Խորհրդանշում է Քրիստոսի գործունեությունը:
  3. Հավատացելոց կամ Սրբեցելոց պատարագ: Խորհրդանշում է Վերջին ընթրիքը և Ավագ Շաբաթը:
  4. Վերջին օրհնություն և Արձակում: Խորհրդանշում է Համբարձումն ու Սուրբ Հոգու գալուստը:

Պատարագի ժամանակ կատարվում է հաղորդություն` հավատացյալները ճաշակում են Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը խորհրդանշող սրբազան հաց և գինի: Դարերի ընթացքում պատարագը կրել է ծիսական փոփոխություններ: Քրիստոնեական տարբեր դավանանքներում ընթանում է տարբեր ձևերով։ Սովորաբար Հայկական Առաքելական եկեղեցին պատարագը կատարում է կիրակի, սրբոց և տերունական օրերին: Պատարագի լեզուն հին հայերենն է` գրաբարը:

Ծագումը [խմբագրել]

Պատարագի առաջին կազմողը եղել է Հակոբոս առաքյալը` Եդեսիայի առաջին եպիսկոպոսը: Առաջին պատարագամատյանը կամ խորհրդատետրը Կեսարիայից Հայաստան է բերել Գրիգոր Լուսավորիչը:

Արտաքին հղումներ [խմբագրել]