Կաթողիկե (Սուրբ Աստվածածին) եկեղեցի (Երևան)
| Սբ Աստվածածին եկեղեցի (Կաթողիկե) |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Թեմ | Արարատյան |
| Նահանգ | Այրարատ |
| Տարածք | Հայաստան |
| Մարզ | Երևան |
| Թաղամաս | Կենտրոն համայնք |
| Հոգևոր կարգավիճակ | Գործող |
| Ներկա վիճակ | Կանգուն |
| Ճարտարապետական նկարագրություն | |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման ավարտ | 7-րդ դար |
Սուրբ Աստվածածին եկեղեցի (Կաթողիկե) — Երևանի հին եկեղեցիներից է։ Գտնվում է Երևանի կենտրոնում՝ ներկայիս Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում:
Բովանդակություն |
[խմբագրել] Կառույցը
Կաթողիկե եկեղեցին եռանավ բազիլիկ էր, կենտրոնական առանցքով, չորս պիլոններով, որոնց վրա երբևէ բարձրացել էր մեծ գմբեթ։ Կառուցված էր տուֆաքարով, կրաշաղախով: Աղոթասրահի (14,0x19,3 մ) և արտաքին պարագծի (16,4x28,4 մ) չափերով այն թերևս հին Երևանի ամենատարողունակ եկեղեցիներից էր: Մուտքեր ուներ հարավային և արևմտյան ճակատներից: Եկեղեցուն կցակառուցվել էր ժամատուն, որի տեղում նույն դարի վերջին բարձրացել է Կաթողիկե եկեղեցին: Այդ ժամանակ էլ քանդվել հեռացվել է Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան պատի կենտրոնական հատվածը և հին եկեղեցին վեր է ածվել կցակառուցվածի ավագ սեղանի: Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է բազիլիկի աբսիդի տեղում՝ դա պլանով, դրսից (առանց խորանների), որի բարդ պիլաստրները կապվում են իրար թեթև սլաքանման, բայց աղեղնավոր կամարներով եկեղեցի է։
[խմբագրել] Տարիքը
Եկեղեցու հին կառույցի պատերին եղած արձանագրություններից վաղագույնը թվագրված է 1264 թվականով: Նույն եկեղեցու արևմտյան ճակատին կան 1284, 1229 և 16-րդ դարով, իսկ հյուսիսային պատին` 1609 թվականով թվագրված արձանագրություններ: Ըստ Աշխարհբեկ Քալանթարի եկեղեցու բազիլիկը ըստ կառույցի տեսակի դասական բազիլիկայի խիստ բնորոշ և կայուն տիպ է և ամենաուշը 7-րդ դարի կառույց էր, իսկ ներկայումս պահպանված Սուրբ Աստվածածին մատուռը, որ շարունակում է կրել Կաթողիկե անունը կառուցվել է 10-րդ դարում։[1]
[խմբագրել] Պատմություն
11-15-րդ դարերի ընթացքում Կաթողիկեն և Սուրբ Աստվածածինը կառուցվածքով իրար կապված, բայց իրարից անկախ եկեղեցիներ են եղել։ Մի հանգամանք, որը վկայված է հենց իրեն՝ Կաթողիկեի արձանագրություններում, սրանցից 14-րդ դարի սկզբի 1301-1318 թվականների արձանագրություններում եկեղեցու նվիրատուները ժամատեղացս հոգնակի ձևն են օգտագործում։ 15-րդ դարում բազիլիկան վեր է ածվում մատուռի համար ժամատան, իսկ մատուռը դառնում է նրա համար սեղան՝ բեմ։[1]