Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
St John The Baptist Church of Yerevan.jpg

Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցու տաճար Երևանում։

Ճարտարապետություն[խմբագրել]

Կոնդի բարձունքին՝ մեծ երկրաշարժից քանդված միջնադարյան եկեղեցու տեղում, 1710 թվականին կառուցվել է Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին՝ հին Երևանի մեծահարուստ Մելիք Աղամալի աջակցությամբ։ Եկեղեցին ուշ միջնադարյան մյուս՝ Պողոս-Պետրոս, Զորավոր և Կաթողիկե եկեղեցիների նման եռանավ բազիլիկ է։ Ուղղանկյուն պարագիծ ունեցող հատակագծում ներգրավված են աղոթասրահն ու արևելյան կողմի ավագ խորանը։ Ճարտարապետ Ռ. Իսրայելյանը 1973 թվականին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինին է ներկայացրել եկեղեցու վերակառուցման նախագիծը, որը հավանության է արժանացել։ Սակայն նույն տարում հեղինակը վախճանվել է։ 10 տարի անց հեղինակի որդին՝ ճարտարապետ Ա. Իսրայելյանը, հոր մտահղացումն իրագործել է։ Աշխատանքային նախագիծը մշակել են հանրապետության վաստակավոր ճարտարապետ Բաղդասար Արզումանյանը և ինժեներ-կոնստրուկտոր Ավետիք Թեքնեջյանը։ 1980-ականներին ինժեներ-շինարար Միքայել Հովհաննիսյանի անմիջական ղեկավարությամբ եկեղեցին վերակառուցվել է։ Գմբեթը, արտաքին պատերը երեսպատվել են տուֆով։ Մեծածավալ աշխատանք է կատարվել եկեղեցու ներսում, ավագ խորանի բեմապատը զարդարվել է գեղաքանդակ հորինվածքներով։ Արևմտյան կողմից երգչախմբի համար կառուցվել է վերնատուն, հատակը մարմարապատվել է։ 2000թ. եկեղեցուն կից ստեղծվել է «Հովհաննես Կոզեռն» կրթամշակութային կենտրոնը։

Արտաքին հղումներ[խմբագրել]