Պորտալ:Երևան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պորտալ Ընտրված հոդվածներ Նախագիծ:Հայաստան Նախագծի քննարկում Նախագծի մասնակիցներ




Երևան, Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք։ Գտնվում է Արարատյան դաշտում՝ Արաքսի վտակ Հրազդան գետի ափին։ Բնակչության քանակով, որը 2013 թվականի ապրիլի դրությամբ կազմում է 1 միլիոն 67 հազար մարդ, Հայաստանի խոշորագույն քաղաքն է։ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է 1918 թվականից և 12-րդն է Հայաստանի պատմության ընթացքում։ Երևանը հիմնադրել է Ուրարտուի թագավոր Արգիշտի Ամ.թ.ա. 8-րդ դարումայն Հռոմից հին է 29 տարով։ Քաղաքի տեղանվան ծագման հետ կապված կան շատ վարկածներ, մասնավորապես, ըստ ժողովրդական ավանդության, Երևանը կապվում է Նոյի անվան հետ, իբր Նոյն է այդպես կոչել առաջին ջրհեղեղից հետո երևացող ցամաքը։ Միջնադարում քաղաքը մտել էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի մեջ՝ Կոտայք գավառի սահմաններում։ 2018 թվականին, երբ կլրանա հայոց պետականության 100-ամյակը, Երևանը կդառնա 2800 տարեկան։

(մանրամասն այստեղ)
խմբագրել.

Ընտրված հոդված

Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակհազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մոատերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։ 1950 թվականիև Արին բերդ բլրի պեղումներով հայտնաբերվել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն Էրեբունի բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. 782 թվականին։ Արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո հրամանով, Արգիշտին, Մենուայի որդին երերունի քաղաքը կառուցեց Բիաինիլիի հզորության համար.... Խաթե /և/ Ծուպանե երկրներից ես այնտեղ 6 հազար 600 զինվորներ բնակեցրի»։

(մանրամասն այստեղ)
խմբագրել.

Ընտրված անձ

Առնո Բաբաջանյան (հունվարի 22, 1921 - նոյեմբերի 11, 1983), հայ կոմպոզիտոր և դաշնակահար, Սովետական Միության (1971) և Հայաստանի (1956) ժողովրդական արտիստ։ Առնո Բաբաջանյանը ծնվել է Երևանում, 1921 թվականի հունվարի 22-ին։

Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։

1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից հաստատվել է Մոսկվայում, ուր և վախճանվել է 1983-ի նոյեմբերի 11-ին

(մանրամասն այստեղ)
խմբագրել.

Ընտրված վայր

Ընդհանուր տեսարան

Հանրապետության հրապարակ, քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցը, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի (1924, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան), կառուցապատվել 1926-1958-ին, 1940-90-ին՝ կոչվել է Լենինի հրապարակ (թանգարանների շենքն ավարտվել է 1977-ին)։ Հանրապետության հրապարակի հատակագծում սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3 հա)՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ Հրապարակի հարավ-արևմուտքում մինչև 1990-ը Լենինի արձանն էր, 1996-ը՝ պատվանդանը (1940, քանդակագործ Ս. Մերկուրով, ճարտ-ներ՝ Ն. Փարեմուզովա, Լ. Վարդանյան)։

(մանրամասն այստեղ)
խմբագրել.

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Դու կարող ես օգնել մեզ լրացնելով

կաղապարը:

խմբագրել.

Գիտե՞ք դուք արդյոք…

  • Այս եկեղեցին քանդվել է ԽՍՀՄ հրամանով, և հիմա սրա տեղում Չարենցի անվան դպրոցն է:
խմբագրել.

Կատեգորիաներ

խմբագրել.

Ընտրված պատկեր

խմբագրել.

Ուրիշ նախագծեր

Պորտալ:Երևան/Նախագծեր

խմբագրել.

Հոդվածներ

խմբագրել.

Կարևոր նորություններ

  • Այս տարի քաղաքը կտոնի իր 2742 ամյակը:
խմբագրել.


Մարզերի քարտեզ

Պորտալ:ՇիրակՊորտալ:ԼոռիՊորտալ:ՏավուշՊորտալ:ԱրագածոտնՊորտալ:ԿոտայքՊորտալ:ԳեղարքունիքՊորտալ:ԱրմավիրՊորտալ:ԵրևանՊորտալ:ԱրարատՊորտալ:Վայոց ձորՊորտալ:ՍյունիքՊորտալ:Արցախ
խմբագրել.

Եղբայրական պորտալներ


Սյունիք

Արարատի մարզ

Արմավիր

Արագածոտն

Շիրակ

Հայաստան

Լոռի

Տավուշ

Գեղարքունիք

Կոտայք

Վայոց ձոր

խմբագրել.