Դավիթաշեն - վարչական շրջան Երևանում:
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմը գործում է ք. Երևան, Դավթաշենի 3-րդ թաղ. վարչական շենքում: Հեռ.`36-71-18: Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարն է Արթուր Գևորգյանը:
Դավթաշեն վարչական շրջանն ընդհանուր սահմաններ ունի Աջափնյակ և Արաբկիր վարչական շրջանների հետ: Արտաքին սահմանագծով հարում է Կոտայքի մարզին: Սահմանագիծն իր ուղղվածությամբ բաժանված է երեք հատվածի: Հյուսիսային հատվածն ամբողջությամբ համընկնում է քաղաքի արտաքին սահմանագծին, որը հարում է Կոտայքի մարզին` հ. կ. թիվ 7-ից մինչև հ. կ. թիվ 23: Հարավարևելյան հատվածը սկսվում է Երևանի արտաքին սահմանագծի հ. կ. թիվ 23-ից և Հրազդան գետի աջ ափով` գետի հոսանքի ուղղությամբ, իջնում մինչև «Դավթաշեն» կամուրջը: Սահմանագծի այս մասը հարում է Արաբկիր վարչական շրջանին: «Դավթաշեն» կամրջի հարավարևմտյան եզրով բարձրանում է մինչև Հրազդանի կիրճի աջակողմյան եզրը և շարունակվում մինչև Զովունի տանող ճանապարհի և կամրջի տրանսպորտային հանգույցը, այնուհետև թեքվում դեպի արևմուտք, շարունակվում ճանապարհի հարավային եզրով մինչև Հալաբյան փողոց (Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տարածքի հյուսիսային անկյուն): Այդտեղից շարունակվում է հանրապետական հիվանդանոցի տարածքի և «Նարեկ» բնակելի տարածքի կառուցապատման հյուսիսային եզրով: Հատելով Շիրազի փողոցը` սահմանագիծը շարունակվում է Գևորգ Չաուշի փողոցի (Աշտարակի խճուղի) հարավարևմտյան եզրով մինչև Ներքին Զանգվի ջրանցքի հետ հատվելը` հ. կ. թիվ 7: Սահմանագծի այս մասը հարում է Աջափնյակ վարչական շրջանին:
[խմբագրել] Ծանոթագրություններ