Արաբկիր (վարչական շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow.png  Տես նաև Արաբկիր (այլ կիրառումներ) 
Երևանի վարչական շրջան
Արաբկիր
Yerevan Arabkir district.png
Երկիր Հայաստան Հայաստան
Քաղաք Երևան
Ղեկավար Հրայր Անտոնյան
Հիմնադրված է 1924
Բարձրություն ծովի մակարդակից 1150 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 117.2 հզ.[1] մարդ (01.01.2013)
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Քրիստոնեություն
Տեղաբնականուն արաբկիրցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 10

Արաբկիրը Երևանի վարչական շրջանների մեկն է, որը քաղաքի հյուսիսային մասում գտնվող խոշոր ու բարգավաճող թաղամասերից մեկն է։

Ծագումնաբանություն[խմբագրել]

Երևանի և Քանաքեռի միջև 1924 թվականին որոշվեց հիմնել Նոր Արաբկիր անունով ավան։ 1925 թվականի հոկտեմբերի 25-ին դրվեց ավանի հիմքը։ Այդ գործում մեծ դեր խաղաց Սփյուռքի արաբկիրցիների հայրենակցական միությունը։ Արաբկիր անունը գալիս է Արևմտյան Հայաստանից։ Մինչև 1915 թվականի ապրիլյան եղեռնը Արաբկիրը իր արվարձաններով ուներ քսան հազար հայ։ Արևմտահայ մյուս հայաբնակ վայրերի նման Արաբկիրն էլ ենթարկվեց ցեղասպանության արհավիրքին։ Կենդանի մնացածները ստիպված եղան աքսորի ճամփան բռնել, իհարկե, առանց գիտենալու, թե ուր են գնում։ Կենդանի մնացածներից մի մասը տարբեր կողմերից գաղթեց Հայաստան, իսկ մի մասն էլ՝ արտասահմանում բնակություն հաստատեց և ի հիշատակ իրենց հայրենի Արաբկիրի, հիմնեցին Հայրենակցական կամ Վերաշինական միություններ։ Արաբկիրցիների Հայրենակցական միությունների ջանքերով էր, որ, ինչպես ասվեց, 1925 թվականին, Երևան քաղաքի հյուսիսային մասում հիմնադրվեց Նոր Արաբկիր արվարձանը։ Արաբկիրցիների անձնվեր աշխատանքով ու օժանդակությամբ Արաբկիրը վերափոխվեց։ Այնտեղ կառուցվեցին բազմաթիվ տներ, ստեղծվեցին ծառազարդ փողոցներ, աղբյուրներ։ Արաբկիրում հիմնվեցին ոչ մեծ գործարաններ՝ փայտամշակման, հագուստի, կոշիկի և այլ ձեռնարկություններ։ Բայց հետագայում, երբ Երևանի սահմանները ընդարձակվեցին Արաբկիրը մտավ քաղաքի մեջ։ Այն մեծացավ, բարեկարգվեց, վերափոխվեց ու դարձավ Երևանի ամենաբազմամարդ թաղերից մեկը։

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]