Հանրապետության հրապարակ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Այս եզրի այլ գործածումների համար տես՝ Հանրապետության հրապարակ (բազմանշանակություն)
Հանրապետության Հրապարակի շատրվանները

Հանրապետության հրապարակ, քաղաքի վարչական կենտրոնի գլխավոր ճարտարապետական համակառույցը, տոնակատարությունների, շքերթների և ժողովրդական հավաքույթների վայր, տրանսպորտային կարևոր հանգույց։ Ստեղծվել է ըստ Երևանի գլխավոր հատակագծի (1924, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյան), կառուցապատվել 1926-1958-ին, 1940-90-ին՝ կոչվել է Լենինի հրապարակ (թանգարանների շենքն ավարտվել է 1977-ին)։ Հանրապետության հրապարակի հատակագծում սեղանի և օվալի համադրություն է (մակերեսը՝ 3 հա)՝ տեղադրված քաղաքի հյուսիս-հարավ առանցքով։ Հրապարակի հարավ-արևմուտքում մինչև 1990-ը Լենինի արձանն էր,1996-ը՝ պատվանդանը (1940, քանդակագործ Ս. Մերկուրով, ճարտ-ներ՝ Ն. Փարեմուզովա, Լ. Վարդանյան)։

Հանրապետության հրապարակի ծավալատարածված հորինվածքն ընդգրկում է վարչական շենքեր՝ Կառավարական տունը (ճարտ. Ա. Թամանյան, ԽՍՀՄ պետական մրց․, 1942, հետմահու, նիստերի դահլիճի նախագիծը և շինության ավարտի ղեկավարումը՝ Գ. Թամանյանի), Կառավարական 2-րդ տունը (ճարտ-ներ՝ Ս. Սաֆարյան, Վ. Արևշատյան, նախագծման սկզբնական փուլում նաև՝ Ռ. Իսրայելյան), Արհեստակց․ միությունների շենքը, «Արմենիա» հյուրանոցը, թանգարանների շենքը (երեքն էլ՝ ճարտ-ներ՝ Մ․ Գրիգորյան, Է․Սարապյան, վերջինը՝ Ս. Ղազարյանի մասնակցությամբ)։ Համակառույցի գեղագիտական արտահայտչականությունը լրացնում է խոշոր ջրավազանն իր շատրվաններով, որը միաժամանակ մեղմացնում է հրապարակի միկրոկլիման։ Բոլոր շենքերը կառուցված են և երեսպատված սպիտակ (Կառավարական 2-րդ տունը, թանգարանների շենքը) և վարդագույն (մնացած շենքերը) երանգների ֆելզիտային տուֆով։ Կառավարական տունը հրապարակի առաջին կառույցն է, ավելի ուշ կառուցված Կառավարական 2-րդ տունը և հրապարակի հվ-արմ. շենքերը ճարտարապետական ձևերի բնույթով, ընդհանուր բարձրությամբ, ուրվագծով, ծավալային շեշտերով, ճակատային քայլքի չափով ներդաշնակ են նրան, որով և պայմանավորված է Հանրապետության հրապարակի հորինվածքային և ոճային միասնությունը։ Հանրապետության հրապարակը հայ ճարտարապետության լավագույն անսամբլներից է։ 1971-ին Հանրապետության հրապարակի կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀԽՍՀ պետական մրցանակի։

[խմբագրել] Պատկերասրահ

40°10′39.09″ հս. լ. 44°30′45.26″ ավ. ե. / 40.177525° հս. լ. 44.512572° աե. ե.

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանի ց, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png
Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով