Ֆելզիտային տուֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆելզիտային տուֆ, գաղտնաբյուրեղային կառուցվածքով և պարզորոշ արտահայտված շերտային տեքստուրայով հրաբխանստվածքային ապար։

Ֆելզիտային տուֆը ի տարբերություն այլ հրաբխային տուֆերի, ավելի հին երկրաբանական (կավճի, երրորդական ժամանակաշրջաններ) հասակի է։ Ֆելզիտային տուֆին բնորոշ են վարդագույն, կրեմագույն, դեղնավուն, երկնագույն և կանաչավուն երանգներ։ Դեկորատիվ-երեսպատման շինանյութ է։ Լավ ֆիզիկամեխանիկական հատկությունների և փայլատ ողորկելիության շնորհիվ օգտագործվում է տարբեր կառույցների արտաքին մասերի և ինտերիերների երեսպատման համար։

Մասնավորապես ֆելզիտային տուֆից է կառուցված Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական շենքերի մի մասը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։