Ուրուգվայի հրապարակ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուրուգվայի հրապարակ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Անվանվել էՈւրուգվայ

Ուրուգվայի հրապարակ, հրապարակ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Պարոնյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհահատվածին գտնվող հրապարակը 1997 թվականին անվանվել է Ուրուգվայի հրապարակ։ Հրապարակին կից գտնվում են «Հրազդան» հյուրանոցը, «Նաիրի» բժշկական կենտրոնը։ Հրապարակի կենտրոնում տեղադրված է քանդակագործ Վիլյամ Պետրոսյանի «Կրակի պար» կամ «Լիլիթ» արձանը (1997, տուֆ)[1][2]։

Նախատեսվում է Ուրուգվայի Պունտա Դել Էստե ծովափնյա քաղաքում կառուցվել Հայաստանի Հանրապետություն անունը կրող հրապարակ, որտեղ կտեղադրվի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «http://www.myyerevan.am/am/sights/squares». www.myyerevan.am. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  2. «Ուրուգվայի հրապարակ, Երևան». www.cartogiraffe.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. «Ուրուգվայի Պունտա Դել Էստե քաղաքում կառուցվելու է Հայաստանի Հանրապետության հրապարակ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 23-ին.