Սախարովի հրապարակ (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սախարովի հրապարակ
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
Անվանվել էԱնդրեյ Սախարով
Քարտեզ
Քարտեզ

Սախարովի հրապարակ, հրապարակ Երևանի Կենտրոն վարչական շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սախարովի անվան հրապարակը գտնվում է Նալբանդյան փողոցի սկզբնամասում՝ Հանրապետության հրապարակից քիչ հյուսիս-արևելք։

Պարսկական տիրապետության տարիներին այս տարածքը կոչվել է Փանա Խանի հրապարակ[1]։ Այն ներառված է եղել Մեհրաբովի հատակագծում, մինչև Ալեքսանդր Թամանյանի Երևանի գլխավոր հատակագծի իրագործումը։ Նախկինում հրապարակը կոչվել է Մեշադի Ազիզբեկովի անունով։ 1991 թվականին վերանվանվել է մեծանուն հայագետ, ֆիզիկոս, ատոմագետ, ջրածնային ռումբի հեղինակներից, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, 1975 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր, հասարակական-քաղաքական գործիչ Անդրեյ Սախարովի պատվին[1]։

Հրապարակն կապում է Վարդանանց, Նալբանդյան և Պուշկինի փողոցները։ Հրապարակի կենտրոնում տեղադրված է Անդրեյ Սախարովի կիսանդրին (քանդակագործ՝ Տիգրան Արզումանյան, ճարտարապետ՝ Լևոն Ղալումյան, դրվագող՝ Ներսես Չարխչյան)[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «yerevan.am | Պաշտոնական կայք | Հրապարակներ». www.yerevan.am. Վերցված է 2024 թ․ ապրիլի 25-ին.
  2. Երևանի հրապարակները