Սերժ Սարգսյան
| Սերժ Սարգսյան | |
| Սերժ Ազատի Սարգսյան | |
| Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահ | |
| Ստանձնեց պաշտոնը՝ | ապրիլի 9, 2008 |
|---|---|
| Կուսակցություն՝ | Հանրապետական |
| Ծննդյան օր՝ | հունիսի 30, 1954 |
| Ծննդավայր՝ | Ստեփանակերտ, Լեռնային Ղարաբաղ |
| Երեխաներ՝ | Երկու դուստր` Անուշ և Սաթենիկ |
Սերժ Ազատի Սարգսյանը (ծնվ. 1954, հունիսի 30, Ստեփանակերտ), Հայաստանի Հանրապետության ներկա, ընդհանուր առմամբ 3-րդ նախագահ։ Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ։ Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ։
Բովանդակություն |
[խմբագրել] Անձնական կյանքը
Ամուսնացել է 1983 թվականին։ Կինը՝ Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում՝ զինվորականի ընտանիքում։ Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է։[1] Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը, և երեք թոռնիկ` Մարիամը, Արան ու Սերժը։
[խմբագրել] Կրթությունը
- Ավարտել Ստեփանակերտի միջնակարգ դպրոցը։
- 1971 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարան։
- 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։
- Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը, և երեք թոռնիկ` Մարիամը, Արան ու Սերժը:
[խմբագրել] Աշխատանքային և քաղաքական գործունեությունը
Ծառայել է խորհրդային բանակում։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ, աշխատել է մինչև 1979 թվականը։ 1979-88-ին ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական, 1989-93-ին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն, 1990-ին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1993-95-ին` ՀՀ պաշտպանության նախարար, 1995-96-ին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար, 1996-99-ին` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար, 1999-2000-ին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007-ին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007-ին` ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008-ին` ՀՀ վարչապետ, 2008-ի ապրիլի 9-ից` ՀՀ նախագահ։[2]
[խմբագրել] Կոչումներ և Պարգևներ
- Արցախի հերոս
- ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի
- «Տիգրան Մեծ» շքանշան
- «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ
[խմբագրել] Կարգախոսը
Սերժ Սարգսյանին է պատկանում Արցախյան պատերազմի ժամանակ տարածված «Մենք այս պատերազմում կհաղթենք, եթե մեզանից յուրաքանչյուրը պատերազմը համարի իրենը՝ որպէս համազգային ու ամեն ինչ վճռող գոյապայքար» հայտնի կարգախոսը[3]:
[խմբագրել] Արտաքին հղումներ
- Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնական կայք
- Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետական Կուսակցության կայքում
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ http://www.president.am/president/biography/arm/
- ↑ Հովիկ Չարխչյանի «Տասներկու վարչապետ» հոդվածը «Ազգային գաղափար» ամսագրում
- ↑ (2004) in Այվազյան Հովհաննես: Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994 :Հանրագիտարան 1 հատորով. Երևան, Հայկական հանրագիտարան, 583.
| Նախորդող Վազգեն Մանուկյանը որպես ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար |
ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան 21 օգոստոսի 1993 - 17 մայիսի 1995 |
Հաջորդող Վազգեն Սարգսյան |
| Նախորդող Դավիթ Շահնազարյանը որպես ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար |
ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Սերժ Սարգսյան 17 մայիսի 1995 - 25 հուլիսի 1995 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ ազգային անվտանգության նախարար |
| Նախորդող պաշտոնը հիմնադրվել է, նույն ինքը որպես ՀՀ Ազգային անվտանգության պետական վարչության պետ |
ՀՀ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյան 25 հուլիսի 1995 - 08 նոյեմբերի 1996 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է, նույն ինքը որպես ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար |
| Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՀՀ Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյան 08 նոյեմբերի 1996 - 15 հունիսի 1999 |
Հաջորդող պաշտոնը վերացվել է |
| Նախորդող պաշտոնը վերականգնվել է, նույն ինքը որպես ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար |
ՀՀ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյան 15 հունիսի 1999 - 01 նոյեմբերի 1999 |
Հաջորդող Կառլոս Խաչիկի Պետրոսյան |
| Նախորդող Ալեքսան Մ. Հարությունյան |
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Սերժ Սարգսյան 01 նոյեմբերի 1999 - 20 մայիսի 2000 |
Հաջորդող Արտաշես Թումանյան |
| Նախորդող Ալեքսան Մ. Հարությունյան |
ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյան 01 նոյեմբերի 1999 - 04 ապրիլի 2007 |
Հաջորդող Արմեն Գևորգյան |
| Նախորդող Վաղարշակ Հարությունյան |
ՀՀ Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյան 20 մայիսի 2000 — 04 ապրիլի 2007 |
Հաջորդող Միքայել Հարությունյան |
| Նախորդող Վանիկ Զաքարյան |
ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյան 2004—ից |
Հաջորդող - |
| Նախորդող Պաշտոնը հիմնադրվել է |
Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ Սերժ Սարգսյան 2006—ից |
Հաջորդող - |
| Նախորդող Պաշտոնը վերականգնվել է |
ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյան 22 հուլիսի 2006 — 10 նոյեմբերի 2007 |
Հաջորդող Պաշտոնը վերացվել է |
| Նախորդող Անդրանիկ Մարգարյան |
ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյան 2007թ. նոյեմբերի 10-ից |
Հաջորդող - |
| Նախորդող Անդրանիկ Մարգարյան |
ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյան 04 ապրիլի 2007 — 09 ապրիլի 2008 |
Հաջորդող Տիգրան Սարգսյան |
| Նախորդող Ռոբերտ Քոչարյան |
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան 2008 թվականի ապրիլի 9-ից |
Հաջորդող — |
|
|||||||||||
|
|||||||||||