Աբրահամ Գուլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբրահամ Գուլոյան
Աբրահամ Գուլոյան.jpg
Բնագիր ԱԱՀ՝ Աբրահամ Աբրահամի (Համբարձումի) Գուլոյան
Ծննդյան օր՝ 1893
Վախճանի օր՝ 1938

Աբրահամ Աբրահամի (Համբարձումի) Գուլոյան (1893 - 1938) — խորհրդային կուսակցական, պետական աշխատող։

Ծնվել է 1893-ին Պարսկաստանի Սալմաստ գավառում։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, այնուհետև կրթությունը շարունակել Մոսկվայի և Պետրոգրադի համալսարաններում։

Եղել է Անդրկովկասի կոմունիստական համալսարանի ռեկտոր, հողագործության ժողկոմ, այնուհետև ՀՍԽՀ Պետպլանի նախագահը, ապա՝ 1935-ից Ժողկոմխորհի նախագահ։

Նրա պաշտոնավարությունը համընկավ Խորհրդային Միության ամենատխուր տարիներին՝ բռնությունների սկզբին, երբ «գլխատվեցին» Խորհրդային Միության ամենապայծառ անհատականությունները։ Գուլոյանն ստիպված էր տուրք տալ ժամանակին, Բերիայի ու նրա կամակատարների թելադրանքին, այլոց հետ նա ևս պայքարեց Աղասի Խանջյանի դեմ։

Սակայն ինքը՝ Գուլոյանը ևս չխուսափեց անձի պաշտամունքի գիլյոտինից։[1]

Նախորդող
Սահակ Տեր-Գաբրիելյան
ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ
Աբրահամ Գուլոյան

1935—1937
Հաջորդող
Արամ Փիրուզյան

[խմբագրել] Աղբյուրներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ