Միքայել Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Միքայել Արայի Մինասյան
 
Կուսակցություն՝ անկուսակցական
Կրթություն՝ Տրիեստի համալսարան (2000)
Գիտական աստիճան՝ պատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ դիվանագետ
Գործունեություն՝ Արտակարգ և լիազոր դեսպան
Ազգություն հայ
Դավանանք քրիստոնյա
Ծննդյան օր 1977 հոկտեմբերի 1
Ծննդավայր Երևան
Քաղաքացիություն  Հայաստան
Ամուսին Անուշ Մինասյան
 
Կայք՝ facebook.com/mikayel.minasyan.9
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշան

Միքայել Արայի Մինասյան (հոկտեմբերի 1, 1977(1977-10-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպանը Վատիկանում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1977 թ.-ի հոկտեմբերի 1-ին Երևանում՝ բժիշկների և գիտնականների ընտանիքում։ Միքայել Մինասյանի դեսպանության շրջանում՝ 2015 թ. ապրիլի 12-ին, Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի կողմից մատուցվեց պատարագ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, Ցեղասպանության անմեղ զոհերը սրբադասվեցին։ Նույն օրը Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»՝ Ամենապատվավոր կոչումը, որ կարող է շնորհվել աստվածաբանին։ Սուրբ Պետրոսի տաճարում անցկացված պատարագից հետո Թուրքիան հետ կանչեց Վատիկանում իր դեսպանին։ 2015թ.-ի ապրիլի 11-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խաչքարի բացման արարողությունը, Գրիգոր Լուսավորչի մասունքը վերադարձվեց եկեղեցի։ 2016թ-ի հունիսի 24-ին մեկնարկեց Ֆրանցիսկոս Պապի եռօրյա այցը Հայաստանը։ Սրբազան Քահանայապետն իր այցը կոչեց՝ «Ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր»։ Հունիսի 25-ին  Ֆրանցիսկոս Պապն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա պատարագ մատուցեց Գյումրիում։ Դեսպան Մինասյանը պատմել է Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի կազմակերպչական աշխատանքների և խորհրդի մասին։ 2018 թ.-ի ապրիլի 4-ին Վատիկանի այգիներում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1984-1993 թթ. Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոց։
  • 1993-1996 թթ. Վենետիկի «Մուրատ-Ռաֆայելյան» վարժարան, Իտալիա
  • 1996-2000 թթ. Գերազանցությամբ ավարտել է Իտալիայի Տրիեստեի համալսարանի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժինը
  • 2001-2004 թթ. Ասպիրանտուրա, Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատմության ինստիտուտ

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999- 2000թթ. Տրիեստեի համալսարան, Գորիցիայի Միջազգային հարաբերությունների և դիվանագիտության բաժին, Իտալիա Ծրագրի ղեկավար` ՀՀ ԱԳՆ կրտսեր դիվանագետների համար մասնագիտական ուսուցում, կազմակերպված Իտալիայի ԱԳՆ հետ համատեղ
  • 1999-2002թթ. Եվրոպական խորհրդարանի անդամ Դեմետրիո Վոլչիչի աշխատակազմ, Եվրոպական խորհրդարանի ԵՄ հարավային Կովկաս պատվիրակության փոխնախագահ, Եվրոպական խորհրդարան, Բրյուսել, Ստրասբուրգ ԵՄ հարավային Կովկաս հարաբերությունների գծով խորհրդական
  • 2000-2003թթ. Հայաստանում Միջազգային Եվրոպական շարժման նախապատրաստական հանձնաժողով, Հայաստանում Եվրոպական շարժման հիմնադիր և տնօրեն
  • 2005-2013թթ.  Սան Մարինոյի Հանրապետության գլխավոր պատվավոր հյուպատոս Հայաստանում
  • 2007- 2008թթ. Հայաստանի Վարչապետի աշխատակազմ Վարչապետի ավագ օգնական
  • 2008- 2012թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմ Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
  • 2013-2018թթ․ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան
  • 2014-2018թթ․ Մալթայի Մարտական Ինքնիշխան Ուխտում ՀՀ դեսպան (նստավայրը՝ Հռոմ)
  • 2017-2018թթ․ Պորտուգալիայի Հանրապետությունում Հայաստանի դեսպան (նստավայրը՝ Հռոմ)

Դիվանագիտական ծառայությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2013 թ. մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[1]։
  • 2013 թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով, նշանակվել է Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում, Պորտուգալիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)[2]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արտակարգ և լիազոր դեսպան (2013)[3]։
  • 2015 թ. մայիսի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով
  • 2016 թ. մարտի 16-ին Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով։
  • 2016 թ. հոկտեմբերի 24-ին Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Արքայազն և Մեծ վարպետի կողմից պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար Մալթայի Ուխտի Մեծ Սպայի Խաչով
  • 2017 թ. դեկտեմբերի 11-ին Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի Մեծ վարպետի տեղապահի կողմից պարգևատրվել է Մալթայի Ուխտի արժանիքների համար Մեծ Խաչով
  • 2018 թ. ապրիլի 5-ին Հայաստանի Նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքայել Մինասյանը հայտնի փիլիսոփա, պատմաբան Միքայել Մինասյանի և Երևանի նախկին քաղաքապետ, ականավոր մտավորական Գրիգոր Հասրաթյանի թոռն է։ Նա ճանաչված բժիշկ, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նախկին ղեկավար Արա Մինասյանի որդին է։ Միքայել Մինասյանն ամուսնացած է Հայաստանի նախկին Նախագահ Սերժ Սարգսյանի դստեր՝ Անուշ Սարգսյան-Մինասյանի հետ, ունի երկու զավակ՝ Մարիամը և Արան։

Տնտեսական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
-
ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ։
Միքայել Մինասյան

2008 - 3 նոյեմբերի 2011
Հաջորդող
Վարդան Արամյան
Նախորդող
Վիգեն Չիտեչյան
Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
Միքայել Մինասյան

9 մարտի 2013 -
Հաջորդող
Կարեն Նազարյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]