Ռիտա Սարգսյան
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ռիտա Սարգսյան | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Ռիտա Սարգսյան |
| Ծննդյան օր՝ | մարտի 6, 1962 |
| Ծննդավայր՝ | Ստեփանակերտ, Արցախ |
Ռիտա Ալեքսանդրի Սարգսյան (օրիորդական ազգանունը՝ Դադայան), ՀՀ Առաջին տիկին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կինը։ Ծնվել է 1962 թվականի մարտի 6-ին, Ստեփանակերտ քաղաքում, զինծառայողի ընտանիքում: Ավարտելով Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը՝ Ռիտա Սարգսյանը ստացել է երաժշտական կրթություն և աշխատել մանկապարտեզում՝ որպես երաժշտության ուսուցչուհի։
Հայաստանի Հանրապետություն տեղափոխվելուց հետո չի աշխատել։ Ունի երկու դուստր և մեկ թոռնուհի։