Արմեն Սարգսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմեն Սարգսյան.jpg

Արմեն Վարդանի Սարգսյան (ծ. 1953, հունիսի 23, Երևան) — հայ քաղաքական գործիչ, Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի և Բրիտանական աստղագիտական ընկերության անդամ, Համահայկական ակադեմիական և գիտական ընկերության պատվավոր անդամ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու։

[խմբագրել] Կրթությունը

1970-76-ին սովորել է Երևանի պետական համալսարանում, 1976-78-ին` նույն համալսարանի ասպիրանտուրայում։

[խմբագրել] Աշխատանքային գործունեությունը

  • 1979-84-ին` ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ,
  • 1984-85-ին` Քեմբրիջի համալսարանում (Մեծ Բրիտանիա)` այցելու դասախոս,
  • 1985-92-ին ` ԵՊՀ Տեսական ֆիզիկայի ամբիոնի դասախոս,
  • 1990-92-ին` ԵՊՀ Բարդ համակարգերի համակարգչային մոդելավորման ամբիոնի վարիչ,
  • 1992-93-ին` ՀՀ Գործերի ժամանակավոր հավատարմատար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում,
  • 1993-94-ին` ՀՀ Գլխավոր դեսպան Եվրոպայում, ՀՀ դեսպամ Եվրամիությունում,
  • 1995-96-ին` ՀՀ դեսպան Բելգիայի Թագավորությունում, Եվրոպական համայնքների ՀՀ Առաքելության դեսպան, ՀՀ դեսպան Նիդերլանդների Թագավորությունում, ՀՀ դեսպան Վատիկանում, ՀՀ դեսպան Լյուքսեմբուրգի Մեծ դքսությունում,
  • 1996-97-ին` ՀՀ վարչապետ,
  • 1998-2000-ին` ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում։[1]
Նախորդող
Հրանտ Բագրատյան
ՀՀ Վարչապետ
Արմեն Սարգսյան

1996—1997
Հաջորդող
Ռոբերտ Քոչարյան

[խմբագրել] Աղբյուրներ


Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով