Լենինգրադի մարզ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լենինգրադի մարզը Ռուսաստանի քարտեզին
Լենինգրադի մարզը (ռուսերեն՝ Ленингра́дская о́бласть) Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներից մեկն է, մտնում է Հյուսիս-արևմտյան ֆեդերալ և Հյուսիս-արևմտյան տնտեսական օկրուգների մեջ: Մարզը ստեղծվել է 1927 թվականի օգոստոսի 1-ին: Վարչական կենտրոնը Սանկտ Պետերբուրգ քաղաքն է:
Տարածքը 85 300 կմ² է, որը Ռուսաստանի ամբողջ տարածքի 0,5 % է կազմում. Այդ ցուցանիշով մարզը զբաղեցնում է 39-րդ տեղը Ռուսաստանում: Արևմուտքից արևելք մարզը ձգվում է 450 կիլոմետրով, իսկ ամենամեծ սահմանի երկարությունը հյուսիսից հարավ կազմում է 320 կմ: Բնակչությունը 1 631 894 մարդ է (2009) [1]
Ծանոթագրություններ [խմբագրել]