Վլադիմիր Մարգարյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Սուրենի Մարգարյանց
Ծնվել է1934 օգոստոսի 19
ԾննդավայրԵյսկ
Մահացել է2000 մարտի 2
Մահվան վայրԵրևան
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍտավրոպոլի պետական ագրարային համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե

Վլադիմիր Սուրենի Մարգարյանց (օգոստոսի 19, 1934(1934-08-19), Եյսկ, Ազով-Սևծովյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 2, 2000(2000-03-02), Երևան, Հայաստան), հայ կուսակցական և պետական գործիչ։ ՀԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ 1989-1990 թթ.։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1956 թվականից աշխատել է Ստավրոպոլի երկրամասի Գեորգիևսկ քաղաքի ամրանային միավորումում որպես խառատ, ՀամԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, կարգաբերող, բյուրոյի վարիչ, արտադրամասի պետի տեղակալ, միավորման կուսկոմի քարտուղար։
  • 1967-1969 թթ. աշխատել է Ստավրոպոլի ապակե տարաների գործարանի տնօրեն։
  • 1969-1970 թթ. — Ստավրոպոլում շրջգործկոմի նախագահ։
  • 1970-1974 թթ. - ԽՄԿԿ շրջկոմի առաջին քարտուղար Ստավրոպոլում։
  • 1974-1976 թթ. - Ստավրոպոլի քաղգործկոմի նախագահ։
  • 1976-1982 թթ. - Ստավրոպոլի երկրամասի գործկոմի նախագահի տեղակալ։
  • 1982-1985 թթ. - ԽՄԿԿ Ստավրոպոլի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար։
  • 1985-1988 թթ. - ԽՄԿԿ Ստավրոպոլի երկրամասային կոմիտեի քարտուղար։
  • 1988-1989 թթ. - ԽՍՀՄ բժշկական և մանրէաբանական արդյունաբերության մինիստրի տեղակալ։
  • 1989-1990 թթ. - Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի նախագահ։
  • 1990 թ. սեպտեմբերից 1991 թ. մայիս — ԽՍՀՄ բժշկական արդյունաբերության մինիստրի առաջին տեղակալ։
  • 1991 թ. մայիսից - «Ֆարմինդուստրիա» պետական կորպորացիայի վարչության նախագահ։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր էր։ 1990 թ. հուլիսից ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ։

Վախճանվել է 2000 թ. մարտի 2-ին։ Աճյունն ամփոփված է Տրոեկուրովյան գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող
Ֆադեյ Սարգսյան
ՀՀ Մինիստրների խորհրդի նախագահ
Վլադիմիր Մարգարյանց

1 փետրվարի 1989—30 օգոստոսի 1990
Հաջորդող
Վազգեն Մանուկյան