Սարգիս Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սարգիս Համբարձումյան
Амбарцумян Саркис.jpg
Բնագիր ԱԱՀ՝ Սարգիս Համբարձումյան
Ծննդյան օր՝ 1870
Ծննդավայր՝ Շուշի
Վախճանի օր՝ 1944

Սարգիս Համբարձումյան (1870 - 1944) — հայ խորհրդային կուսակցական և պետական գործիչ, պրոֆեսիոնալ հեղափոխական։ Ժողկոմխորհի նախագահ է եղել 1925-28-ին։

[խմբագրել] Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1870 թվականին, Շուշիում։ Սովորել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։ 1918 թվականին Շուշիի գրավումից հետո բանտարկվել է։ 1921 թվականին եղել է ՀՍԽՀ առողջապահության նախարար։ Ս. Համբարձումյանի պաշտոնավարության օրոք ավարտվեց Հայաստանի տնտեսության վերականգնման առաջին փուլը. այդ ընթացքում կառուցվեցին մի շարք հիդրոէլեկտրակայաններ, այդ թվում Երևանի առաջին և երկրորդ, Լենինականի հիդրոէլեկտրակայանները։ 1927 թվականին սկսվեց Ձորագետի ՀԷԿ-ի կառուցումը, որի փականն այդ ժամանակաշրջանում աշխարհում ամենամեծն էր։ Վերականգնվեցին նաև Զանգեզուրի պղնձահանքերը և Ալավերդու պղնձաձուլարանները։ Ս. Համբարձումյանը պաշտոնավարել է մինչև 1928 թվականին։ Մահացել 1944 թվականին։[1]

Նախորդող
Սարգիս Լուկաշին
ՀԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ
Սարգիս Համբարձումյան

1925—1928
Հաջորդող
Սահակ Տեր-Գաբրիելյան

[խմբագրել] Աղբյուրներ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ