Ալեքսանդր Խատիսյան
| Ալեքսանդր Խատիսյան | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Ալեքսանդր Խատիսյան |
| Ծննդյան օր՝ | փետրվարի 17 1874 |
| Ծննդավայր՝ | Թիֆլիս (Վրաստան) |
| Վախճանի օր՝ | մարտի 10 1945 |
| Վախճանի վայր՝ | Փարիզ (Ֆրանսիա) |
Ալեքսանդր Խատիսյան (փետրվարի 17 1874 թ - մարտի 10 1945 թ), հայ քաղաքական գործիչ և լրագրող է, Հայաստանի առաջին հանրապետության առաջին արտաքին գործոց նախարար և երկրորդ վարչապետ: Ինքնակառավարման, բժշկության, տնտեսության ու մշակույթի մասին բազմաթիվ հոդվածների և հայերենից թարգմանությունների հեղինակ է:
Կենսագրությունը [խմբագրել]
Ալեքսանդր Խատիսյանը ծնվել է Թիֆլիսում 1874 թվականի փետրվարի 17-ին: 1891 թվականին ավարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան: Սովորել է Մոսկվայի և Խարկովի համալսարաններում և ստացել բժշկական կրթություն: 1898 թվականին մեկնում է արտասահման վերապատրաստվելու լավագույն կլինիկաներում: 1900 թվականին վերադառնում է Թիֆլիս: 1902 թվականին ընտրվում է Քաղաքային դումայի խոսնակ, Թիֆլիսի քաղաքային խորհրդի խորհրդական, 1905 թվականից քաղաքային վարչության անդամ: Մասնակցում 1905-1907 թվականների հեղաթոխություններին: 1907 թվականից Թիֆլիսի քաղաքագլխի օգնական է, 1910-1917 թվականներին` քաղաքագլուխ: 1914 թվականից Քաղաքների Միության կովկասյան կոմիտեի նախագահն էր: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ գաղթականներին և Մեծ եղեռնի զոհերին օգնության հայկական կամավորական ջոկատների կազմակերպողներից մեկն էր: 1915-1917 թվականներին ընտրվում է Հայկական Ազգային Բյուրոյի (Թիֆլիս) նախագահի տեղակալ: 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընդունվում է ՀՅԴ շարքերը: Այդ ընթացքում ղեկավարում է Հայկական Ազգային Բյուրոն (մինչև 1917 թ. հոկտեմբերի 17-ը), նախագահում է հայկական քաղաքական կուսակցությունների Խորհուրդը (մարտ-ապրիլ 1917 թ.), մասնակցում է Անդրկովկասի գյուղացիական համագումարին (1917 հունիս, Թիֆլիս): 1917 թվականի վերջին տեղափոխվում է Հայաստան, ընտրվում Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ: 1918 ապրիլին նշանակվում է նորաստեղծ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ֆինանսների և պարենի նախարար, նաև անդրկովկասյան Սեյմի կառավարության օգնության նախարար: Մասնակցել է Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններին Տրապիզոնում` (փետրվարին) և Բաթումում` (մայիսին): Անկախ Հայաստանի Հանրապետության հռչակումից (մայիսի 28) հետո Խատիսյանը Քաջազնունու հետ ստորագրում է Բաթումի խաղաղության պայմանագիրը (հունիսի 4): 1918 նոյեմբերին նշանակվում է արտաքին գործերի նախագահ, 1919 թվականի օգոստոսի 19-ից մինչև 1920 թվականի մայիս ՀՀ վարչապետն էր: 1920 թվականի ամռանը կառավարության բյուրոյի կազմում մեկնում է արտասահման, հայկական սփյուռքում Հայաստանի օգտին ներքին փոխառություն կազմակերպելու և «Ոսկե հիմնադրամ» ստեղծելու նպատակով: 1920 թվականի դեկտեմբերի 2-ին կառավարության անունից ստորագրում է Ալեքսանդրապոլի պայմանագիրը, որով իշխանությունը հանձնում է հայկական բոլշևիկյան Հեղկոմին:
Տեղափոխվում է Փարիզ, որտեղ հայկական ազգային պատվիրակության կազմում շարունակում է քաղաքական գործունեությունը, սկզբում որպես նախագահի տեղակալ, ապա նախագահ: 1922-1923 թվականներին մասնակցում է Լոզանի կոնֆերենցիային` ներկայացնելով և պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Ազգերի Լիգայում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Փարիզի օկուպացիայի ժամանակ, տեղափոխվում է Պորտուգալիա (ք. Պորտու): Մահացել է 1945 թվականի մարտի 10-ին Փարիզում:
Տպագիր գործերից [խմբագրել]
- «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» 1930 թ.
Արտաքին հղումներ [խմբագրել]
| Նախորդող Հովհաննես Քաջազնունի |
ՀՀ Վարչապետ Ալեքսանդր Խատիսյան օգոստոսի 19 1919 — մայիս 1920 |
Հաջորդող Համո Օհանջանյան |
|
|
|
|---|---|
|
1918-1920 (ԱԺ նախագահներ և վարչապետներ) |
ԱԺ Նախագահներ: Ավետիք Սահակյան • Ավետիս Ահարոնյան • Հովհաննես Քաջազնունի Վարչապետներ: Արամ Մանուկյան •Հովհաննես Քաջազնունի • Ալեքսանդր Խատիսյան • Համո Օհանջանյան • Սիմոն Վրացյան |
|
կամ ՀԽՍՀ կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարներ (1920-1991) |
Սարգիս Լուկաշին • Աշոտ Հովհաննիսյան • Հայկ Հովսեփյան • Հայկազ Կոստանյան • Աղասի Խանջյան • Ամատունի Վարդապետյան • Գրիգոր Հարությունով • Սուրեն Թովմասյան • Յակով Զարոբյան • Անտոն Քոչինյան • Կարեն Դեմիրճյան • Սուրեն Հարությունյան • Վլադիմիր Մովսիսյան • Ստեփան Պողոսյան • Արամ Գասպարի Սարգսյան |
|
Նախագահներ |
Լևոն Տեր-Պետրոսյան • Ռոբերտ Քոչարյան • Սերժ Սարգսյան |
|
|||||||||||