Խարկովի ազգային համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վ. Կարազինի անվան Խարկովի ազգային համալսարան
Etalon-big.jpg
Kharkiv State University.jpg
Հապավում Վ. Կարազինի անվան ԽԱՀ
Միջազգային անվանում V.N. Karazin Kharkiv National University,
Kharkiv National University,
Kharkiv University, University of Kharkiv
Նախկին անվանումներ Մաքսիմ Գորկու անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր Խարկովի պետական համալսարան
Կարգախոս Cognoscere docere erudire
Հիմնադրում 1804 (բացվել է 1805)
Տիպ Համալսարան
Ռեկտոր Վիլ Բակիրով
Ուսանողներ 14098
Դոկտորներ 347
Պրոֆեսորներ 347
Տեղագրություն Ուկրաինա Ուկրաինա, Խարկով
Իրավաբանական հասցե Ազատության հրապարակ, 4
Կայք www.univer.kharkov.ua

Վ. Կարազինի անվան Խարկովի ազգային համալսարան (ուկրաիներեն՝ Харківський національний університет імені В. Н. Каразіна), Ուկրաինայի հնագույն համալսարաններից։ Հիմնադրվել է 1805 թվականին։ Սովետական իշխանության տարիներին ( 1936) այն կոչվել է Մաքսիմ Գորկու անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակակիր Խարկովի պետական համալսարան և դարձել է խոշորագույն գիտա-ուսումնական հաստատություն։ 1976 թվականի դրությամբ ունեցել է մեխանիկա-մաթեմատիկական, ֆիզիկայի, ֆիզիկա-տեխնիկական, ռադիոֆիզիկայի, քիմիական, կենսաբանական, երկրաբանա-աշխարհագրական, տնտեսագիտական, պատմության, բանասիրական, օտար լեզուների, արտասահմանյան ուսանողների նախապատրաստման, բուհերում դասավանդողների որակավորման բարձրացման ֆակուլտետներ, նախապատրաստական, երեկոյան և հեռակա բաժիններ, ասպիրանտուրա, 85 ամբիոն, քիմիայի և կենսաբանության ԳՀԻ-ներ, աստղադիտարան (հիմնվել է 1808 թվականին), հաշվողական կենտրոն, գիտահետազոտական բաժանմունք, 4 պրոբլեմային լաբորատորիա, կենսաբանական կայան, բուսաբանական այգի (հիմնվել է 1804 թվականին), հնագիտության, երկրաբանա-հանքաբանական, բնագիտության թանգարաններ։ 1975-1976 ուսումնական տարում ունեցել է 12 000 ուսանող և ասպիրանտ, 900 դասախոս։ 1874 թվականից հրատարակում է գիտական տեղեկագիր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1955

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png