Աստղադիտարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհում հայտնի ամենահին աստղադիտարանը. Քարահունջը կառուցվել է մոտ 7,5 հազար տարի առաջ։

Աստղադիտարան, գիտական հիմնարկ, որտեղ կատարվում են երկնային մարմինների ու երևույթների դիտումներ և հետազոտություններ։ Այդ դիտումների նպատակն է՝ չափել երկնային մարմինները բնութագրող մեծությունները, կոորդինատներ, պայծառություն, գույն և այլն։ Որոշ աստղադիտարաններ մասնագիտացված են և հետազոտությունները կատարում են մի որոշակի եղանակով կամ նպատակով։ Այսպես, գոյություն ունեն ռադիոաստղադիտարաններ, արեգակնային կայաններ, արհեստական արբանյակների դիտման կայաններ և այլն։

Աստղաֆիզիկական աստղադիտարաններում հետազոտվում են տիեզերքում և երկնային մարմիններում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները և դրանց ֆիզիկական հատկությունները։ Որոշ աստղադիտարաններում որոշում են ճշգրիտ ժամանակը և կազմում աստղագիտական օրացույցներ։ Աստղադիտարանները, որպես կանոն, ուսումնասիրությունների արդյունքները հրապարակում են իրենց իսկ գիտական հանդեսներում և ինտերնետային կայքերում։ Բյուրականի աստղադիտարանում 1965-ից լույս է ընծայվում «Աստղաֆիզիկա» հանդեսը։

Պատմությունը[խմբագրել]

"Էլ Կարակոլ" աստղադիտարան-վանք Չեչեն Իցայում, Մեքսիկա։

Աստղադիտարանները շատ հին պատմություն ունեցող գիտական հիմնարկներից են, որոնց ստեղծումը (իհարկե առանց օպտիկական և այլ ճշգրիտ սարքերի) պայմանավորվել է մարդու գործնական պահանջներով՝ որոշվել է ժամանակը, մշակվել են տեղանքում և ծովում կողմնորոշնելու եղանակներ և այլն։ Հին աշխարհում աստղադիտարաններ գոյություն են ունեցել Բաբելոնում, Չինաստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Մեքսիկայում, Հայաստանում։ Հնագույն հայտնի աստղադիտարանների ցանկը[1].

Մարաղայի աստղադիտարանի ավերակները այժմ գտնվում են պաշտպանիչ գմբեթի տակ, Մարաղա, Իրան։

Հնագույն աստղադիտարանները, որոնց գործունեության ուղղությունները հայտնի են[1][2][3].

Արդի աստղադիտարանների պատմությունը սկիզբ է առնում միայն XVII-րդ դարի երկրորդ կեսից, երբ աստղագիտական դիտումների համար սկսեցին օգտագործել աստղադիտակներ։ Այժմ աշխարհում գործում են շուրջ 500 աստղադիտարաններ։ Խոշորագույն աստղադիտարաններից են Մաունթ Պալոմարի, Մաունթ Վիլսոնի, Կիտ Պիկի, Լիկի, Պուլկովոյի, Ղրիմի, Աբասթումանի, Վերին Պրովանսի, Տաուտենբուրգի աստղադիտարանները։ Հայաստանում գործում են Երևանի պետական համալսարանի (1934-ից), Գառնիի և Բյուրականի աստղադիտարանները (1946-ից)։

Աստղագիտական աստղադիտարաններ[խմբագրել]

Երկրի մակերևույթին գտնվող աստղադիտարաններ[խմբագրել]

Սերո Պարանալի աստղադիտարան, որտեղ գտնվում է Շատ մեծ աստղադիրակը, չորս միավորված մեծ (8,2 մետր տրամագծով) աստղադիտակների խումբը։

Երկրի մակերևույթին գտնվող աստղադիտարաններում աստղագիտական դիտումները կատարվում են աստղադիտակներով և ռադիոաստղադիտակներով։ Աստղադիտակները, սովորաբար, տեղադրվում են պտտվող գմբեթներով հատուկ աշտարակներում կամ շարժվող տանիքներով տաղավարներում։ Ռադիոաստղադիտակների չափերը մեծ են (տասնյակ ու հարյուրավոր մետր), և նրանք տեղադրվում են բաց երկնքի տակ։ Դիտողական նյութի մշակման համար աստղադիտարաններում օգտագործվում են հատուկ չափիչ սարքեր և համակարգիչներ։ Դիտողական տվյալների ճշտությունը մեծ չափով կախված է մթնոլորտային պայմաններից։ Այդ պատճառով ժամանակակից աստղադիտարանները կառուցվում են բարձր լեռներում, մեծ քաղաքներից և արդյունաբերական կենտրոններից հեռու, որտեղ մեծ է մթնոլորտի թափանցելիությունը[7]։

2009 թվականին կատարված հետազոտությունները ցույց տվեցին, որ Երկրի մակերևույթին աստղադիտարանի համար ամենանպաստավոր պայմաններն են Ռիջ Ա վայրում, արևելյան Անտարկտիկայում[8]։ Այս կետում լավագույն տեսանելիությունն է և կան լավագույն մթնոլորտային պայմաններ։

Սկսած 20-րդ դարի կեսերից աստղադիտարանները սկսեցին կառուցել բարձրադիր վայրերում, ավելին քան 4000 - 5000 մ ծովի մակերևույթից բարձր։ Ամենամեծ և ամենահայտնի բարձրադիր աստղադիտարանն է Մաունա Կեա աստղադիտարանը, որը գտնվում է Հավայի կղզու վրա գտնվող համանուն հրաբուխի գագաթին մոտ 4205 մ բարձրության վրա։ Չակալտայա աստղադիտարանը Բոլիվիայում, որը գտնվում է 5230 մ բարձրության վրա, երկար ժամանակ համարվում էր աշխարհի ամենաբարձր աստղադիտարանը[9], 1940 - 2009 թվականը, երբ նրա մոտ կառուցվեց Տոկիոյի համալսարանի Ատակամա աստղադիտարանը,[10] օպտիկական-ինֆրակարմիր աստղադիտակով 5640 մ բարձրության վրա։

Ռադիոաստղադիտարաններ[խմբագրել]

Չաջնատոր սարավանդի համայնապատկերը ցույց է տալիս Ատակամայի լայն միլիմետրանի ցանցը[11]։
    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Ռադիոաստղադիտարան

Սկսած 1930-ականներից ռադիոաստղադիտակները սկսեցին օգտագործել Տիեզերքի դիտարկումներ կատարելու համար ռադիո հաճախությունների տիրույթում։ Այսպիսի սարքերը, կամ սարքերի միասնությունը, այնպիսիք ինչպիսին են աստղադիտակը օժանդակ սարքավորումներով, հաշվողական կենտորնները, ադմինիստրատիվ և օժանդակ կառույցները, անվանում են ռադիոաստղադիտարաններ։ Ռադիոաստղադիտարանները նույնպես, ինչպես և օպտիկական աստղադիտարանները, տեղակայում են մեծ բնակավայրերից և արդյունաբերական կառույցներից հեռու, որպեսզի խուսափեն էլեկտրամագնիսական ազդեցություններից, որոնք կարող են առաջանակ ռադիոյից, հեռուստատեսությունից, ռադարներից և այլ էլեկտրամագնիսական ճառագայթում արձակող սարքերից։ Սակայն ի տարբերություն օպտիկական աստղադիտարանների, ռադիոաստղադիտարանները կարող են տեղակայվել ցածրադիր հովիտներում, որը կծառայի հավելյալ պաշտպանություն Էլեկտրամագնիսական ազդեցությունների դեմ։ Աշխարհի խոշորագույն ռադիոաստղադիտարաններից են. Շատ լայն ցանցը ԱՄՆի Նյու Մեքսիկո նահանգում, Ջոդրել Բանկը Մեծ Բրիտանիայում, Արեսիբո աստղադիտարանը Պուերտո Ռիկոյում, Պարկես աստղադիտարանը Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում և Լլանո դե Չաջնանտոր աստղադիտարանը Չիլիում։

Տիեզերական աստղադիտարաններ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Տիեզերական աստղադիտարան

Տիեզերական աստղադիտակները դրանք աստղադիտակներ կամ այլ սարքեր են տեղակայված տիեզերքում, հիմնականում Երկրի ուղեծրում։ Տիեզերական աստղադիտակները օգտագործվում են աստղագիտական մարմինների դիտարկումների համար էլեկտրամագնիսական սպեկտրի այնպիսի տիրույթներում, որոնք չեն կարող ներթափանցել Երկրի մթնոլորտ, և հետևաբար չեն կարող դիտարկվել Երկրի մակերևույթին գտնվող աստղադիտակներով։ Երկրի մթնոլորտը չի անցկացնում ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ռենտգենային ճառագայթները և գամմա ճառագայթները, իսկ ինֆրակարմիր ճառագայթումը մասնակիորեն է թափանցում, այնպես, որ այս տիրույթներում կատարվելիք հետազոտությունները ավելի նպատակահարմար է իրականացնել մթնոլորտից դուրս գտնվող սարքերով[12]։ Տիեզերական աստղադիտակների մեկ այլ առավելությունը կայանում է նրանում, որ նրանց մթնոլորտից դուրս տեղաբաշխման պատճառով, նրանց միջոցով կատարված լուսանկարները ազատ են մթնոլորտային խոտորումներից, ինչը խանգարում են Երկրի վրա գտնվող աստղադիտակների աշխատանքին։ [13]։ Որպես արդյունք, տիեզերական աստղադիտակի, այնպիսին ինչպիսին է Հաբլ տիեզերական աստղադիտակը, անկյունային որոշումը սովորաբան շատ անգամ փոքր է քան Երկրի մակերևույթին տեղակայված աստղադիտակներինը միևնույն օբյեկտիվի բացվածքի դեպքում։ Այնուամենայնիվ այս բոլոր առավելությունները հավասարակշռվում են գնով։ Տիեզերական աստղադիտակները շատ ավելի թանկ է կառուցել և շահագործել քան Երկրի վրա գտնվող աստղադիտակները։ Հաբլ աստղադիտակը իր գործունեության ընթացքում վերանորոգվում և սպասարկվում էր Սփեյս Շաթլ համակարգի միջոցով, իսկ բոլոր մնացած աստղադիտակները ընդհանրապես չեն սպասարկվում։

Օդային աստղադիտարան[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Օդային աստղադիտարան

Օդային աստղադիտարանները ունե բարձրութայան առավելությունը Երկրի վրա տեղակայված աստղադիտարանների հանդեպ, լինելով Երկրի մթնոլորտի հիմնական զանգվածից վեր։ Նրանք նույնպես ունեն առավելություն տիեզերական աստղադիտակների նկատմամբ, քանի որ նրանց սարքավորումները կարող են վերանորոգվել, փոխվել կամ լավացվել ավելի արագ և էժան։ Կոյպերի օդային աստղադիտարան և Ստրատոսֆերային ինֆրակարմիր աստղադիտարանը տեղակայված են օդանավերի վրա, և կատարում են դիտարկումներ ինֆրակարմիր սպեկտրում, որը հիմնականում կլանվում է մթնոլրտում գտնվող ջրի գոլորշու կողմից։ Ռենտգենային աստղագիտական օդապարիկները օգտագործվել են մի շարք երկրներում։

Տես նաև[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Միշու, Ֆրանսուա. «Նախնադարյան գիտական հաստատությունները». pp. 992–3 , in (1996) Արաբական գիտության պատմության հանրագիտարան։ Ռութլեջ, 985–1007։ ISBN 0-415-12410-7։ 
  2. Պետեր Բերնետ (2004), Գիտությունը և աստվածաբանությունը Կոպերնիկոսից հետո. Գիտելիքների որոնումները, էջ. 18, Քոնթինուում Ինթերնեյշնլ Փաբլիշինգ Գրուպ, ISBN 0-567-08969-X
  3. Քենեդի, Էդվարդ Ս. (1962). «Ակնարկ. Աստղադիտարանը Իսլամում և նրա տեղը ընդհանուր աստղադիտարանի պատմության մեջ. Այդին Սայիլի». Իսիս ամսագիր 53 (2): 237–239. doi:10.1086/349558. 
  4. "Փաստեր Հիպարքուսի մասին. աստղագիտական աստղադիտարան". Էնսայքլոպեդիա Բրիտանիկա։
  5. «Ազգային աստղագիտական աստղադիտարան (Կոլումբիայի ազգային համալսարան)»։ http://www.observatorio.unal.edu.co։ 
  6. «Իր 200-րդ հոբելյանին Տարտուի հին աստղադիտարանը բացեց իր դռները որպես թանգարան»։ www.visitestonia.com։ 26 ապրիլի 2011։ http://www.visitestonia.com/en/on-its-200th-anniversary-tartu-old-observatory-opens-doors-as-a-museum։ Վերցված է 26 հունվարի 2013։ 
  7. Չաիսոն, Էրիկ; ՄաքՄիլան, Ստիվ (2002)։ Աստղագիտությունը այսօր, չորրորդ հրատարակում։ Փրենթիս Հոլ, 116–119։ 
  8. Սաունդերս, Վիլլ; Լոուրենս, Ջոն Ս.; Ստորի, Ջոն Վ. Վ.; Էշլի, Մայքլ Ս. Բ.; Կատո, Սեյջի; Մինիս, Պատրիկ; Վինկեր, Դևիդ Մ.; Լյու, Գուիպինգ և այլոք։ (2009). «Ուրտեղ է ամենալավ կետը Երկրի վրա». Խաղաղօվկիանոսյան աստղագիտական միության հրապարակումները 121 (883): 976–992. doi:10.1086/605780. Bibcode2009PASP..121..976S. 
  9. Զանինի, Ա.; Ստորինի, Մ., և Սաավերդա, Օ. (2009). «Տիեզերական ճառագայթումը բարձրադիր աստղադիտարաններում». Տիեզերական հետազոտությունների հաջողությունները 44 (10): 1160–1165. doi:10.1016/j.asr.2008.10.039. Bibcode2009AdSpR..44.1160Z. http://www.sciencedirect.com/science?_ob=ArticleURL&_udi=B6V3S-4WNRK63-4&_user=10&_rdoc=1&_fmt=&_orig=search&_sort=d&_docanchor=&view=c&_acct=C000050221&_version=1&_urlVersion=0&_userid=10&md5=3a0ae82052350bedd47f84b975d88687. 
  10. Յոշիի, Յուզուարու; և ընկ. (11 օգոստոսի 2009)։ «Ատակամա աստղադիտարանի 1մ աստղադիտակը սկսեց աշխատել»։ Մամլո հաղորդագրություն։ Գիտության դպրոց, Տոկիոյի համալսարան։ http://www.s.u-tokyo.ac.jp/press/press-2009-15en.html։ Վերցված է 21 դեկտեմբերի 2009։ 
  11. «ԱԼՄՑ-ի միայնությունը»։ Շաբաթվա լուսանկար։ ESO։ http://www.eso.org/public/images/potw1252a/։ Վերցված է 26 դեկտեմբերի 2012։ 
  12. Չեյսոն, Էրիկ; ՄաքՄիլան, Սթիվ (2002)։ Աստղագիտությունը այսօր, չորրորդ հրատարակում։ Փրենթիս Հոլլ։ 
  13. «Հաբլ տիեզերական աստղադիտակի համառոտ պատմությունը. ինչո տիեզերական աստղադիտակ»։ ՆԱՍԱ։ http://history.nasa.gov/hubble/index.html։ Վերցված է 2006-08-14։ 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png