Բյուրականի աստղադիտարան
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Բյուրական (այլ կիրառումներ)
| Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան | |||||||||||||||
| Կազմակերպություն | Հայաստանի Գիտությունների Ակադեմիա | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Վայր | Բյուրական գյուղ, Հայաստան | ||||||||||||||
|
Կոորդինատներ
|
|
||||||||||||||
| Բարձրություն | 1405 մ | ||||||||||||||
| Հիմնադրվել է՝ | 1946 թվականին | ||||||||||||||
| Կայքէջ www.bao.am |
|||||||||||||||
|
|||||||||||||||
Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը աստղադիտարան է Հայաստանի Բյուրական գյուղում, Արագած սարի լանջին։ Պատկանում է Հայաստանի Գիտությունների Ակադեմիային և տնօրինվում նրա միջոցով: Համարվում է արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը:[1]
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Հիմնվել է 1946 թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ջանքերով։ Վերջինիս եղել է աստղադիտարանի առաջին տնօրենը:[2] Ճարտարապետն է Սամվել Սաֆարյանը:
Բյուրականի աստղադիտարանի առաջին աստղագետներից են եղել Հայկ Բադալյանը, Բենիամին Մարգարյանը, Ռուբեն Սահակյանը, Գրիգոր Գուրզադյանը, Լուդվիգ Միրզոյանը, Նինա Իվանովան, Վաղարշակ Սանամյանը, Մարաթ Առաքելյանը, Էդվարդ Խաչիկյանը և Կարլոս Գրիգորյանը:[1]
Տեղանքը և կառուցվածք [խմբագրել]
Բյուրականի աստղադիտարանը գտնվում է Արագած սարի հարավային լանջին, Հայաստանի Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում: Նրա կոորդինատներն են 40°20′07″Հյ 44°16′25″Աե:[3] Գտնվում է Երևանից 40կմ հյուսիս,[4] 1405մ բարձրության վրա:[1]
Աստղադիտարանը կազմված է երկու մասից՝ ուսանողական ավանից և ֆունկցիոնալ մասից, որը նաև բաղկացած է դիտաշտարակներից, վարչական և լաբորատորիայի շենքերից, ժողովասրահից և հյուրերի տներից:[2] Արտաքին մուտքի աստիճանավանդակը ունի յուրահատուկ ճարտարապետական ոճը:[5]
Աստղադիտակները [խմբագրել]
Խոշոր աստղադիտակներ [խմբագրել]
- ZTA-2.6 - 2.6մ Կասեգրեյնի ռեֆլեկտորը Բյուրականի հիմնական աստղադիտակն է: Աշխատում է 1976 թվականից: Նախագծել է Բագրատ Հովհաննիսյանը, Ռուսաստանի LOMO ասոցացիայում:[6]
- 102/132/213 սմ Շմիդի համակարգի աստղադիտակը: Գործածվում է 1960 թվականից:[7]
- 53/53/180 սմ Շմիդի հեռադիտակ
Փոքր աստղադիտակներ [խմբագրել]
-
- 50սմ ռեֆլեկտոր
- 40սմ ռեֆլեկտոր
- 20սմ ռեֆլեկտոր
Ռադիոօպտիկական աստղադիտակ [խմբագրել]
- PDS-1010A - միկրոդենսիտոմետր (խտությունը չափելու գործիք)[8]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ 1,0 1,1 1,2 «Բյուրականի աստղադիտարանի պատմությունը (անգլերեն)»։ http://www.aras.am/BAO/history.html։ Վերցված է 2009-04-22։
- ↑ 2,0 2,1 «Բյուրականի աստղադիտարանի պաշտոնական կայք»։ http://www.bao.am/։ Վերցված է 2009-04-22։
- ↑ «Բյուրականի քարտեզը»։ http://www.maplandia.com/armenia/armenia-x-yerevan/byurakan/։ Վերցված է 2009-04-22։
- ↑ «Բյուրականի աստղադիտարանը (անգլերեն)»։ http://www.astr.ua.edu/keel/telescopes/byurakan.html։ Վերցված է 2009-04-22։
- ↑ «Այն աստղադիտարանները որ տեսել եմ՝ Բյուրականի աստղադիտարանը (անգլերեն)»։ http://www.daviddarling.info/encyclopedia/B/ByurakanAO.html։ Վերցված է 2009-04-22։
- ↑ «ZTA-2.6 (անգլերեն)»։ http://www.bao.am/2_6m.htm։ Վերցված է 2009-04-22։
- ↑ «1մ Schmidt (անգլերեն)»։ http://www.bao.am/1m.htm։ Վերցված է 2009-04-22։
- ↑ «Գիտական գործիքներ և տվյալների բազա (անգլերեն)»։ http://www.aras.am/BAO/instruments.html։ Վերցված է 2009-04-22։