Մթնոլորտ
Մթնոլորտը ( հուն.՝ ατμός - «գոլորշի» և σφαῖρα - «ոլորտ»), երկնային մարմին գազային ծածկ է, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ: Քանի որ մթնոլորտի և միջմոլորակային տարածությունների միջև չկա հստակ սահման, ապա ընդունված է մթնոլորտ համարել գազային այն միջավայրը, որը պտտվում է մոլորակի հետ զուգընթաց որպես մեկ ամբողջություն: Մի շարք մոլորակների մթնոլորտային շերտը, որը հիմնականում բաղկացած է գազերից (գազային մոլորակներ ), կարող է չափազանց հաստ լինել: Աստղերի արտաքին միջավայրը բնութագրելու համար, որը սկսվում է ֆոտոսֆերայից, օգտագործվում է աստեղային մթնոլորտ հասկացությունը: Երկիր մոլորակի մթնոլորտը ներառում է թթվածին, որն օգտագործվում է կենդանի օրգանիզմների շնչառության համար, և ածխածնի երկօքսիդ, որն օգտագործում են բույսերը, ջրիմուռները, բակտերիաները ֆոտոսինթեզի համար: Մթնոլորտը հանդես է գալիս նաև որպես մոլորակը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներ ից պաշտպանող շերտ: Մթնոլորտը առկա է մեծ զանգված ունեցող բոլոր մարմինների մոտ, ինչպիսիք են օրինակ երկրանման մոլորակները կամ գազային հսկաները: Աստղերը նույնպես զուրկ չեն մթնոլորտից, օրինակ Արևը:
Բովանդակություն |
Մթնոլորտային ճնշում [խմբագրել]
Մթնոլորտային ճնշումը մթնոլորտի հիդրոստատիկ ճնշումն է նրա բաղադրության մեջ մտնող բոլոր մարմինների վրա: Մթնոլորտային ճնշումը ձևավորվում է օդի ` գրավիտացիոն ձգողականությամբ դեպի մոլորակը: Ճնշման չափման միավորը, որը կոչվում է նաև մթնոլորտ, որոշված է 101325 Պա կամ 760 մմ սնդիկի սյուն: Մթնոլորտային ճնշումը նվազում է բարձրադիր վայրերում` պայմանավորված գազի շերտի ծավալի նվազմամբ:
Մթնոլորտի բաղադրությունը [խմբագրել]
Մոլորակի մթնոլորտի սկզբնական բաղադրությունը կախված է մոլորակի ձևավորման փուլում արևի քիմիական և ջերմային հատկություններից , ինչպես նաև հետագա փուլում մթնոլորտային շերտ այլ գազերի մուտքով: Հետո գազային ծածկի բաղադրությունը էվոլյուցիայի է ենթարկվում տարբեր գործոնների ազդեցության հետևանքով: Վեներայի (Արուսյակ) և Մարսի մթնոլորտը հիմնականում բաղկացած է ածխածնի երկօքսիդից, ինչպես նաև ազոտի, արգոնի, թթվածնի և այլ գազերի աննշան չափաբաժնից: Երկիր մոլորակի մթնոլորտը մեծ մասամբ հանդիսանում է կենդանի օրգանիզմների կենսագործունեության նախապայման: Երկրի մթնոլորտային օդի մոտավոր բաղադրությունը. ազոտ` 78,08%, թթվածին` 20,95%, արգոն` 0,93%, ածխածնի երկօքսիդ` 0,038%, ջրային գոլորշի` մոտ 1%: Բացի այս չնչին քանակությամբ պարունակվում է նաև ջրածին, հելիում, մի շարք այլ ՙազնիվ գազեր՚ և աղտոտիչներ: Ցածր ջերմաստիճան ունեցող գազային հսկաները, ինչպիսիք են Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը, հիմնականում ունակ են իրենց շուրջը պահպանել փոքր մոլեկուլային զանգված ունեցող գազեր` ջրածին և հելիում: Բարձր ջերմաստճանային հսկաները, օրինակ Օսիրիսը կամ Պեգաս 51 b –ն, ընդհակառակը, չեն կարողանում պահել այն և նրանց մթնոլորտային գազերի մոլեկուլները ցրվում են տարածության մեջ: Այս գործընթացը դանդաղ և անընդհատ շարունակական բնույթ ունի:
Արեգակնային համակարգի երկնային մարմինների մթնոլորտային ցանկը [խմբագրել]
- Մերկուրիի մթնոլորտ
- Վեներայի մթնոլորտ
- Երկրի մթնոլորտ
- Լուսնի մթնոլորտ
- Մարսի մթնոլորտ
- Յուպիտերի մթնոլորտ
- Իոյի մթնոլորտ
- Եվրոպայի մթնոլորտ
- Հանիմեդի մթնոլորտ
- Սատուրնի մթնոլորտ
- Տիտանի մթնոլորտ
- Էնցելադի մթնոլորտ
- Ուրանի մթնոլորտ
- Նեպտունի մթնոլորտ
- Տրիտոնի մթնոլորտ
- Պլուտոնի մթնոլորտ
Հղումներ [խմբագրել]
- Структура атмосферы (в том числе тропосферы) и особенности проявления её элементов.
- ПРИРОДА ПАРНИКОВОГО ЭФФЕКТА, Объединенный Научный Совет РАН по проблемам Геоинформатики