Հսկա մոլորակ
Գազային հսկա (հսկա-մոլորակ, գազային մոլորակ) — մոլորակ, որի կազմվածքի զգալի մասը կազմում է գազ (հիմնականում ջրածին և հելիում): Արեգակնային համակարգում դրանք են՝ Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտուն ը: Ամենամեծ հայտնի գազային հսկա մոլորակն է TrES-4b-ը: Համաձայն Արեգակնային համակարգի ծագման տեսության, գազային հսկաները կազմավորվել են ավելի ուշ, քան Երկրային խմբի մոլորակները, երբ մեձարեգակնային միգամածության ջերմաստիճանը ընկավ այնքան, որ զանազան գազեր սկսեցին բյուրեղանալ: Այդ ժամանակ արդեն հրակայուն նյութերի (օքսիդներ, սիլիկատներ, մետաղներ) մեծ մասը արդեն դուրս էին եկել գազային փուլից, և նրանցից ձևավորվել էին ներքին մոլորակները (Մերկուրիից մինչև Մարս):
Գազային հսկաների պտույտի արագությունը իրենց առանցքի շուրջ համեմատաբար մեծ չէ — 9–17 ժամ:
Գազային հսկաների ներքին կառուցվածքի մասին վարկածները ենթադրում են մի քանի շերտերի առկայություն: Որոշակի խորության վրա գազային հսկաների մթնոլորտային ճնշումը հասնում է բավական բարձր արժեքների, որը բավարար է որպեսզի ջրածինը անցնի հեղուկ վիճակի: Եթե մոլորակը բավական մեծ է, ապա ավելի ներքևում կարող է գտնվել մետաղական ջրածնի շերտ (հիշեցնում է հեղուկ մետաղ, որտեղ պրոտոնները և էլեկտրոնները գոյություն ունեն առանձին), որի ներքին էլէկտրահոսքերը ծնում են մոլորակի հզոր մագնիսական դաշտ: Ենթադրվում է, որ գազային հսկաները ունեն նաև համեմատաբար փոքր քարե կամ մետաղե միջուկ:
Ինչպես ցույց են տվել «Գալիլեո» ԱՄԿ-ի իջեցվող սարքի ցուցմունքները, գազային հսկաների մոտ ճնշումը և ջերմաստիճանը արագ աճում է արդեն վերին շերտերում: 130 կմ խորության վրա Յուպիտերի վրա ջերմաստիճանը կազմում էր 420 Կելվին (145 աստիճան ցելսիուսի սանդղակով), ճնշումը — 24 մթնոլորտ: Արեգակնային համակարգի բոլոր գազային հսկաները ճառագայթում են նկատելիորեն ավելի շատ ջերմություն, քան ստանում են Արեգակից: Հավանաբար, դրա պատճառն է հանդիսանում նրանց աստիճանային սեղմումը, սակայն որոշ գիտնականներ համարում են, որ գազային հսկաների ընդերքում ընթանում են ջերմամիջուկային սինթեզի ռեակցիաներ:
Գազային հսկաների մթնոլորտներում փչում են հզոր քամիներ, որոնք ունեն մինչև հազար կիլոմետր ժամ արագություն: Գոյություն ունեն մշտական մթնոլորտային ձևավորումներ, որոնք իրենցից ներկայացնում են հսկայական հողմեր: Օրինակ, Մեծ կարմիր հետքը (մի քանի անգամ ավելի մեծ է քան Երկրագունդը) դիտարկվում է Յուպիտերի վրա ավելի քան 300 տարի: Կա նաև Մեծ մութ հետք Նեպտունի վրա, և ավելի փոքր հետքեր Սատուրնի վրա:
Բոլոր գազային հսկաների համար Արեգակնային համակագում նրանց արբանյակների հավաքական զանգվածի հարաբերությունը մոլորակի զանգվածին կազմում է մոտ 0,01 %: Գազային կարող են հանդիսանալ միայն խոշոր մոլորակները, քանի որ ոչ մեծ երկնային մարմինները չեն կարող պահել այնպիսի թեթև գազ ինչպիսին է ջրածինը:
Հայտնաբերված էկզոմոլորակների մեծամասնությունը այնքան մեծ են, որ հավանաբար հանդիսանում են գազային հսկաներ: Դրանցից մեկի վրա (որը պտտվում է աստղին չափազանց մոտ) հնարավոր է եղել հայտնաբերել տաքացված մթնոլորտ:
Տես նաև [խմբագրել]
|
|||||||||||||||||||||||