Տրանսնեպտունային մարմիններ
|
| ‡ Տրանսնեպտունային գաճաճ մոլորակները "պլուտոիդներն" են |
Տրանսնեպտունային մարմին (ՏՆՄ) , Արեգակնային համակարգի երկնային մարմին, որը պտտվում է ուղեծրով Արեգակի շուրջ, 7 որի միջին հեռավորությունը արեգակից մեծ է, քան Նեպտունինը:
Տրանսնեպտունային մարմին ձևավորում են Կոյպերի գոտին, Ցրված սկավառակը և Օորտի ամպը:
1930 թվականին հայտնաբերվեց Պլուտոնը — գիտությանը հայտնի առաջին տրանսնեպտունային մարմինը, և մինչև 2006 թվականը համարվում էր Արեգակնային համակարգի իններորդ մոլորակը:
1978 թվականին հայտնաբերվեց Պլուտոնի արբանյակ Քարոնը: Հաջորդ տրանսնեպտունային մարմինը, (15760) 1992 QB1, հայտնաբերվեց միայն 1992 թվականին — ավելի քան 60 տարի անց Պլուտոնից:
Ընդհանուր առմամբ 2009 թվականի սկզբի դրությամբ հայտնի են բազմազան հատկություններ ունեցող 1092 տրանսնեպտունային մարմիններ:
Ամենամեծ հայտնի տրանսնեպտունային մարմիններն են Էրիսը, հայտնաբերվել է 2005 թվականին, և Պլուտոնը[1][2][3].
Բովանդակություն |
Չափերը[խմբագրել]
Նեպտունը — Արեգակնային համակարգի ամենահեռու հայտնի մոլորակն է: Սակայն ՏՆՄ-ների մեջ հայտնի են 4 գաճաճ մոլորակներ:
Ստորև բերված աղուսյակում ցույց են տրված այն տրանսնեպտունային մարմինները, որոնց տրամագիծը անցնում է 800 կմ-ն՝
| Մարմին | Բացարձակ աստղային մեծություն (H) | Տրամագիծ, կմ | Տիպը | Բնական արբանյակների քանակը |
|---|---|---|---|---|
| Էրիս | −1,19 | ~2340 | Ցրված սկավառակի մարմին | 1 |
| Պլուտոն—Քարոն | −0,70 և 1 | 2320 և 1207 | Պլուտինո | 3 |
| Հոմեա | 0,00 | ~1600 | Քյուբիվանո | 2 |
| Սեդնա | 1,58 | ~1600 | Օորտի ամպի մարմին | 0 |
| Մակեմակե | −0,44 | ~1480 | Քյուբիվանո | 0 |
| Օրկ | 2,2 | ~946 | Պլուտինո | 1 |
| Կվավար | 2,6 | ~890 | Քյուբիվանո | 1 |
| 2002 TC302 | 3,8 | ~1145 | Այլ ռեզոնանսային մարիններ | 0 |
| Վարունա | 3,7 | ~800 | Քյուբիվանո | 0 |
| 2002 UX25 | 3,6 | ~910 | Քյուբիվանո | 0 |
| 2002 AW197 | 3,2 | ~890 | Ցրված սկավառակի մարմին | 0 |
| 2007 OR10 | 1,7 | ~875 | Ցրված սկավառակի մարմին | 0 |
| Իքսիոն | 3,2 | ~820 | Պլուտինո | 0 |
Տարածական բաշխումը[խմբագրել]
Դիագրամի վրա ցույց են տրված ՏՆՄ-ների ուղեծրերի մեծ կիսաառանցքները և Թեքումը (ներառյալ Կոյպերի գոտու մարմինները). Ձախ մասում համեմատության համար ցույց են տրված կենտավրոսները: Ռեզոնանսային մարմինները նշված են կարմիր գույնով:
Ծանոթագրություններ[խմբագրել]
Արտաքին հղումներ[խմբագրել]
- «Տրանսնեպտունային մարմինների ցանկը»։ Արխիվացված օրիգինալից 2011-08-17-ին։ http://www.webcitation.org/610cIRqkZ։ Վերցված է 2010-12-29։
|
|||||||||||||||||||||||