Երկրային խմբի մոլորակներ
Երկրային խմբի մոլորակներ, Արեգակնային համակարգի 4 մոլորակներ` Մերկուրի, Վեներա, Երկիր և Մարս: Կառուցվածքով և կազմվացքով նրանց մոտ են որոշ քարե աստերոիդներ, օրինակ, Վեստան:
Բովանդակություն |
[խմբագրել] Հիմնական բնութագրերը
Երկրային խմբի մոլորակներ ունեն բարձր խտություն և կազմված են հիմնականում սիլիկատներից և մետաղական երկաթից (ի տարբերություն գազային հսկաներից և սառցե-քարե գաճաճ մոլորակներից, Կոյպերի գոտու մարմիններից և Օորտի ամպից): Ամենամեծ երկրային խմբի մոլորակն է Երկիրը, ավելի քան 14 անգամ զանգվածով զիջում է ամենափոքր գազային հսկա Ուրանին, և ավելի քան 400 անգամ ավելի զանգվածով է Կոյպերի գոտու ամենամեծ հայտնի մարմնից:
Երկրային խմբի մոլորակները կազմված են հիմնականում թթվածնից, սիլիցիումից, երկաթից, մագնիումից, ալյումինից և այլ ծանր տարրերից:
Բոլոր երկրային խմբի մոլորակները ունեն հետևյալ կազմությունը`
- կենտրոնում երկաթե միջուկ նիկելի խառնուրդով:
- մանտիա, բաղկացած է սիլիկատներից.
- կեղև, առաջացած մանտիայի մասնակի հալման հետևանքով և կազմված նույնպես սիլիկատային ապարներից, բայց հարստացված անհամատեղելի տարրերով: Երկրային խմբի մոլորակներից կեղև չունի Մերկուրին, որը բացատրում են նրա երկնաքարերով ռմբակոծման պատճառով: Երկիրը տարբերվում է մյուս երկրային խմբի մոլորակներից նրա նյութի բարձր աստիճանի քիմիական բազմազանությամբ և գրանիտների բարձր պատունակությամբ նրա կեղևում:
Երկու հեռավոր մոլորակները երկրային խմբում (Երկիր և Մարս) ունեն արբանյակներ և (ի տարբերություն բոլոր գազային հսկաների) նրանցից ոչ մեկը չունի օղակներ:
[խմբագրել] Երկրային տիպի էկզոմոլորակներ
Համարվում է, որ երկրային տիպի մոլորակները առավել հարմար են կյանքի առաջացման համար, այդ իսկ պատճառով նրանց որոնումը գրավում է հասարակության ուշադրությունը: Այսպես 2005 թվականի դեկտեմբերին Տիեզերական գիտությունների ինստիտուտի (Պասադենա, Կալիֆորնիա) գիտնականները հայտնեցին Արեգակին նման աստղի հայտնաբերման մասին, որի շուրջ ենթադրաբար ձևավորվում են ժայռոտ մոլորակներ: Հետո հայտնաբերվեցին մոլորակներ, որոնք ընդամենը մի քանի անգամ են մեծ Երկրից, և հավանաբար կարող են ունենալ պինդ մակերևույթ: Մինչև 2009 թվականի հոկտեմբեր ամիսը գտնվել էր 28 այսպիսի մոլորակ: