Երկիր

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Երկիրն Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է։

The Earth seen from Apollo 17.jpg


Բովանդակություն

Երկրի կառուցվածքը

Երկիրը՝ ընդարձակ Արեգակնային համակարգի փոքր մոլորակներից մեկը, մի շարք առումներով եզակի է։ Նրա վրա կյանք կա, ջուր կա, իսկ մակերևույթը մշտապես նորանում է։ Երկիրը պատված է բարակ կարծր կեղևով, որի վրայով մենք քայլում ենք։ Երկրի՝ մեզ տեսանելի մասերը մոլորակի մի չնչին հատվածն են միայն։ Կեղևի տակ գտնվում է հաստ, բազմաշերտ մանթիան (պատյանը), որը նույնպես կազմված է կարծր ապարներից, իսկ գնդի կենտրոնում մետաղական միջուկն է, որը մասամբ պինդ է, մասամբ՝ հեղուկ։ Մոլորակը շրջապատված է մագնիսական դաշտով, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է և Երկրի մակերևույթր պաշտպանում Արեգակի՝ կյանքի համար կործանարար հզոր ճառագայթումից։ Սիլիկատային ապարներից կազմված երկրակեղևը պատված է ջրի թաղանթով և մթնոլորտային գազերով. վերջիններս գրեթե ամբողջովին նախկին հրաբխային ժայթքումների արգասիքն են։ Երկրակեղևը կազմված է հատվածներից՝ սալերից, որոնք դանդաղ շարժվում են միմյանց նկատմամբ։ Միլիոնավոր տարիների ընթացքում այդ շարժումների և սալերի փոխազդեցություների արդյունքում ձևավորվել են մայրցամաքները:



Arb.jpg

ԵՐԿՐԱԳՆԴԻ ՏԵՍՔԸ ԱՐԲԱՆՅԱԿԻՑ

Երկիրը ճշգրիտ.գնդաձև չէ։ Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածի մասում՝ ուռած այնպես, որ նրա շառավիղը բևեռներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավդից։ Հին հույն փիլիսոփա Պյութագորասը (մ.թ.ա. մոտ 570 - 500) կարծում էր, որ Երկիրը գնդաձև է։ Նա այդ գաղափարը հղացավ՝ դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատեց, որ սկզբից երևում են միայն նավի կայմերը, իսկ նավախելը երևում է, երբ նավն ավելի է մոտենում։


Shert.jpg

ԵՐԿՐԻ ԸՆԴԵՐՔԸ

Երկրակեղևը Երկրի ընդհանուր չափերի համեմատ ավելի բարակ է, քան այստեղ պատկերված գիծը՝ նկարի մասշտաբում։ Երկրակեղևի հաստությունն օվկիանոսների տակ մոտավորապես 5 կմ է, իսկ մայրցամաքների տակ՝ մոտ 35 կմ։ Կեղևի տակ գտնվող մանթիայի հաստությունը մոտավորապես 3000 կմ է։ Մետաղական միջուկն ունի արտաքին՝ հեղուկ, և ներքին` պինդ մասեր։ Միջուկում ճնշումը գրեթե միլիոն անգամ գերազանցում է մթնոլորտային ճնշմանը, իսկ ջերմաստիճանը 4500 °C է։ Լաբորատորիայում այսպիսի պայմաններ անհնար է վերարտադրել, հետևաբար Երկրի միջուկը կազմող մետաղի վիճակի մասին տեղեկությունները հիմնված են սոսկ ենթադրությունների վրա։



Apar.jpg

ՄԱԳՆԻՍԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Երկրի հեղուկ մետաղական արտաքին միջուկը հոսում և ալեկոծվում է՝ առաջացնելով մագնիսական դաշտ։ ժամանակ առ ժամանակ, գուցե հազարավոր կամ տասնյակ հազարավոր տարիների ընթացքում, մագնիսական դաշտի ուղղությունը շրջվում է, որի պատճառը անհայտ է։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային քամի)։ Այդ վահանը գոյացնում է մի մագնիսական խոռոչ, որը կոչվում է մագնիսոլորտ։ Երբ Երկրի մագնիսական դաշտը հանդիպում է արեգակնային քամուն, ապա դաշտի՝ Արեգակին ուղղված մասը սեղմվում է, իսկ հակառակ կողմում առաջանում է պոչանման եզր։ Լարերից պատրաստված այս մոդելը պատկերում է արեգակնային քամու հետ Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությունը։


Արեգակնային համակարգ
Արև Փայլածու Արուսյակ Երկիր Լուսին Ֆոբոս և Դեյմոս Հրատ Սերես Աստերոիդ գոտին Լուսնթագ Լուսնթագի բնական արբանյակներ Երևակ Երևակի բնական արբանյակներ Ուրան (մոլորակ) Ուրանի բնական արբանյակներ Նեպտունի բնական արբանյակներ Նեպտուն Պլուտոնի բնական արբանյակներ Պլուտոն Կուիպեր գոտին Դիսնոմիա Էրիս The Scattered Disc Ուրտ ամպSolar System XXVII.png
Արև · Փայլածու · Արուսյակ · Երկիր · Հրատ · Սերես · Լուսնթագ · Երևակ · Ուրան · Նեպտուն · Պլուտոն · Էրիս
Մոլորակներ · Թզուկային մոլորակներ · Բնական արբանյակ: Լուսին · Մարս · Յուպիտեր · Սատուրն · Ուրան · Նեպտուն · Պլուտոն · Դիսնոմիա
Փոքր մարմիններ:   Մետեորիտներ · Աստերոիդներ/Աստերոիդ լուսիններ (Աստերոիդ գոտի) · Սենտորներ · Տրանս-Նեպտուն առարկաներ (Կուիպեր գոտի) · գիսաստղներ (Ուրտ ամպ)


Այլ լեզուներով