Մարսի արբանյակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարս մոլորակը ունի երկու բնական արբանյակ: Ֆոբոս (հուն.՝ φόβος «վախ») և Դեյմոս (հուն.՝ δείμος «սարսափ»).

Ֆոբոս (վերևում) և Դեյմոս (ներքևում)

Երկու արբանյակներն էլ պտտվում են իրենց առանցքի շուրջ նույն ժամանակում, որքան և Մարսի շուրջ, այդ պատճառով, նրանք միշտ շրջված են դեպի մոլորակը նույն կողմով։ Մարսի մակընթացային ազդեցությունը անընդհատ դանդաղեցնում է Ֆոբոսի շարժումը, և ի վերջո կհանգեցնի արբանյակի անկմանը մոլորակի վրա։ Իսկ Դեյմոսը հակառակը հեռանում է Մարսի ուղեծրից։

Երկու արբանյակն էլ ունեն էլիպսոիդային ձև, Ֆոբոսը (26,6×22,2×18,6 կմ) մի փոքր մեծ է Դեյմոսից (15×12,2×10,4 կմ)։ Դեյմոսի մակերեսը ավելի հարթ է, այն բանի հաշվին, որ խառնարանների մեծ մասը ծածկված է մանրահատիկ նյութով։ Ամենայն հավանականությամբ Ֆոբոսի դեպքում, որը ավելի մոտ է մոլորակին և ավելի ծանր է, երկնաքարերի հարվածների հետևանքով արտանետված մասնիկները կամ հարվածել են Ֆոբոսի մակերևույթին, կամ ընկել են Մարսի վրա, իսկ Դեյմոսի դեպքում այդ մասնիկները մնացել են արբանյակի ուղեծրում և ժամանակի հետ նստել են մակերևույթի վրա, թաքցնելով ռելյեֆի անհարթությունները։

Արտաքին հղումներ[խմբագրել]