Սիրամարգի լեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսանկարը՝ ՆԱՍԱ/ՌՇԼ/Մալինի տիեզերական գիտությունների համակարգեր

Սիրամարգի լեռ (լատ.՝ Pavonis Mons)[1] [2][3], հանգած հրաբուխ Մարս մոլորակի վրա, տեղակայված է Թարսիս նահանգում, Մարսի հասարակածի մոտ, 1,48 ° հս. լայն. և 247.04 ° արևելյան երկայն. կոորդինատներում։ Սիրամարգի լեռը ամենափոքրն է Թարսիսի հրաբուխներից, նրա տրամագիծը կազմում է 375 կմ, իսկ բարձրությունը 14 կմ։ Որպես վահանաձև հրաբուխ, Սիրամարգի լեռը ունի չափազանց փոքր բարձրություն, նրա ստորոտների թեքությունը միջինում կազմում է ընդամենը 4°[4]: Լեռան գագաթը ունի շրջանաձև կալդերա, որի տրամագիծն է 47 կմ և խորությունը համարյա 5 կմ[5]: Ավելի մեծ ու ծանծաղ իջվածք կա անմիջապես կալդերայից հյուսիս-արևելք։ Այն ունի մոտ 90 կմ տրամագիծ և ավելի բարդ կառուցվածք քան կալդերան։[6]:

Նրանից հյուսիս գտնվում է Ասկրիաուս լեռը, իսկ հարավ՝ Արսիա լեռը: Արեգակնային համակարգում ամենամեծ Օլիմպոս հրաբուխը, գտնվում է նրանից հյուսիս-արևմուտք։

Սիրամարգի լեռան գագաթի մոտ մթնոլորտային ճնշումը կազմում է մոտ 130 Պա (1,3 մԲար)[7] ՆԱՍԱ-ի տվյալները 0.7 ° հս. լայն. և 245.9 ° արևելյան երկայն., 13368 մետրի վրա: Համեմատության համար, Երկրի վրա գտնվող ամենաբարձր լեռը, Էվերեստը ունի 8,848 կմ բարձրություն ծովի մակարդակից։

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Գ. Ա. Բուրբա (1981)։ Մարսի ռելիեֆի մասերի անվանումները։ Նաուկա, 85։ 
  2. 1:20 000 000 մասշտաբի Մարսի քարտեզ, ռուսերեն անվանումներով, կազմված է МИИГАиК 1982 թվականին
  3. Ժ. Ֆ. Ռոդիոնովա, Յու. Ա. Իլյուխինա «Մարսի ռելիեֆի նոր քարտեզը»
  4. Պլեսցիա, Ջ. Բ. (2004). «Մարսի հրաբուխների մորֆոմետրիկ առանձնահատկությունները». Երկրաիզիկական հետազոտությունների ամսագիր 109: E03003. doi:10.1029/2002JE002031. Bibcode2004JGRE..10903003P.  Աղուսյակ 1
  5. Կարր, Մայքլ Հ. (2006)։ Մարսի մակերևույթը։ Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, 49։ ISBN 978-0-521-87201-0։ 
  6. Փ. Ջ. Մուգինիս-Մարկ, Ա. Ջ. Լ. Հարրիս, Ս. Կ. Ռոուլանդ (2007). Մարսի Թարսիս շրջանի կալդերաների Երկրային նմանակները; Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն, Քեմբրիջ, ՄԹ, p. 76.
  7. Մարսի եղանակի դիտարկումներ

Արտաքին հղումներ[խմբագրել]