Վիկտորիա (խառնարան)
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Վիկտորիա
Կոորդինատները՝ 2.° 5′ S, 5° 50′ W
Վիկտորիա խառնարան (անգլ.՝ Victoria), հարվածային խառնարան Մարսի մակերևույթին Միջօրեականի սարահարթի շրջանում: Ունի 750 մետր տրամագիծ և մոտ 70 մետր խորություն:
Խառնարանի հետազոտությունները [խմբագրել]
2006 թվականի սեպտեմբերի 26-ին Opportunity մարսագնացը հասավ Վիկտորիա խառնարանի մոտ: Մարսագնացը շարժվում էր դեպի Վիկտորիան, ճանապարհին հետազոտելով այլ, շատ ավելի փոքր խառնարաններ: Հեռավորությունը մինչև խառնարան վայրէջքի վայրից կազմում էր մոտ 7 կիլոմետր:
2007 թվականի սեպտեմբերի 11-ին մարսագնացը հասավ այսպես կոչված «Բադի ծովախորշին» («Duck Bay»):
2007 թվականի սեպտեմբերի 13-ին «Opportunity» հետազոտեց Վերդե հրվանդանը` ժայռ Վիկտորիա խառնարանի եզրին:
2008 թվականի օգոստոսի 24 - 28 ընկած ժամանակահատվածում մարսագնացը լքեց խառնարանը: Մարսագնացը շարժվում էր այդքան դանդաղ, քանի-որ նրա արեգակնային մարտկոցների վրա փոշի էր նստել և դրանք չէին կարողանում ապահովել բավարար քանակի շարժիչների սնուցում:
-
Mars Reconnaissance Orbiter-ից կատարված լուսանկար, HiRISE խցիկի միջոցով: 3 հոկտեմբեր 2006:
-
Северо-западная часть кратера Վիկտորիա խառնաանի հյուսիս-արևմտյան մասը, երևում են մարսագնացի անիվների հետքերը և ինքը մարսագնացը, ինչպես նաև Վերդե հրվանդանը և Բադի ծովախորշը:
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Վիկտորիա խառնարանը Մարսի վրա
- ՆԱՍԱ-ի լուսանկարներ բացատրություններով
- Խառնարանի հետազոտությույնների մարամասն նկարագրության կայք
|
||||||||||||||||||||||||||