Բիբլիս գմբեթ
Բիբլիս գմբեթ (լատ.՝ Biblis Tholus), հանգած հրաբուխ Մարսի վրա, որը տեղակայված է կոորդինատներում: Թարսիս նահանգի կենտրոնում գտնվող երկու հրաբուխներից մեկը: Ուլիսի գմբեթի հետ միասին, այն տեղակայված է Օլիմպոս հրաբուխի և Թարսիսի լեռների համարյա մեջտեղում:
Հրաբուխը ունի համարյա 170 կմ երկարություն և 100 կմ լայնություն, իսկ բարձրությունը կազմում է ընդամենը 3 կմ ստորոտից: Լեռան կենտրոնում գտնվում է կալդերան, որն անվանում են Բիբլիսի թաս (լատ.՝ Biblis Patera), այն հավանաբար առաջացել է մագմատիկ կցիկի «փլուզումից» հրաբուխի ժայթքման ժամանակ:[1]: Կալդերան ունի հետևյալ չափերը՝ տրամագիծը - 53 կմ, խորությունը - 4 կմ:
-
Բիբլիսի թասի լուսանկարը, նկարված է Mars Odyssey սարքից: Խառնարանի եզրերով դատելով տեղի են ունեցել մագմատիկ կցիկի մի քանի «փլուզումներ»:
-
Ուլիսի թասի և այլ հրաբուխների փոխադարձ տեղաբաշխումը: Լուսանկարը կատարվել է THEMIS սարքից:
-
Բիբլիսի թասի խառնարանը և հիմքը, լուսանկարված HiRISE տեսախցիկով:
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Մայքլ Հ. Կարր (2006)։ Մարսի մակերևույթը։ Քեմբրիջի համալսարանի հրատարակչություն։ ISBN 978-0-521-87201-0։ Վերցված է՝ 21 մարտ 2011։
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Mars ծրագրի էջը, նվիրված Բիբլիսի թասին (անգլերեն)
- Բիբլիսի թասի լուսանկարը ինֆրակարմիր միջակայքում, Google Mars քարտեզի վրա (անգլերեն)
- Օբյեկտի տվյալները USGS-ի կայքում
|
||||||||||||||||||||||||||